«Պինդ կաց, ախպերս».Թրամփին պատկանող հյուրանոցի պատին հայտնվել է Պուտինի պատկերը (լուսանկաներ)
Նյու-Յորքում գտնվող Թրամփին պատկանող «SoHo» հյուրանոցի պատին հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերը: Այս մասին հայտնում է «The Business Insider»-ը:
Պատկերում Պուտինը Ռուսաստան դրոշի ֆոնին է, վրան գրված. «Ուրախ էի օգնելու համար», «հետևիր փողերիդ», «փողերի լվացման հասանելի աղբյուրներ» և այլ գրառումներ:
Ավելի ուշ հայտնի է դարձել՝ այս գործողությունը կազմակերպվել է Follow the money անվանումով ակցիայի շրջանակներում, որի հեղինակը լրագրող Ռոբին Բելլն է:
