Փաշինյանը հետևողականորեն Ռուսաստանին դարձնում է թշնամի, իսկ հետևանքները զգալու է Հայաստանի ողջ բնակչությունն իր մաշկի վրա

Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել էր, որ ԵՄ-ն ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական դիտորդներ ուղարկի հայ-ադրբեջանական սահման: Հենց դրա համար, Մակրոնը Փաշինյանի առաջարկը անվանեց «խիզախ քայլ»:

Թե ինչ է դա նշանակում, միգուցե չհասկանա Հայաստանի շարքային քաղաքացին, սակայն փորձագետներն ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պետք է որ հասկանան, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար:

Հասկանալի է, որ զինված դիտորդների գաղափարին դեմ էին լինելու ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը: Այսինքն այն երկրները, որոնք այսօր զսպում են թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը:

Այն, որ ԵՄ-ն ուղարկում է բացառապես քաղաքացիական դիտորդներ, միայն այն պատճառով է, որ զինվորական դիտորդների առաջարկին դեմ է եղել Ադրբեջանը:

Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանն է կանխում Հայաստանի այն ցանկությունը, որին դեմ են Իրանն ու Ռուսաստանը:

Նման հակապետական, հակահայկական արտաքին քաղաքականություն դժվար էր պատկերացնել:

Փաստացի, Փաշինյանն իր քայլերով ամեն կերպ փորձում է համոզել Մոսկվային և Թեհրանին, որ Հայաստանը իրենց համար անվստահելի գործընկեր է:

Պարզ է, որ Փաշինյանի հակապետական բնույթի քաղաքականության համար պատասխանատվություն է կրելու Հայաստանը: Դրա արդյունքում Ադրբեջանն էլ ավելի է լկտիանում և սահմանին էլ ավելի շատ հայ զինվոր է զոհվում:

Երկրում որդեկորուստ մայրերի քանակն է շատանում, բացառապես մեկ մարդու պատճառով:

Իսկ ո՞րն է նրա նման քաղաքականության իրական պատճառը: Ինչու՞ է նա վարում հետևողականորեն այդ աստիճանի հակապետական քաղաքականություն: Ի՞նչ օգուտ պիտի տան Հայաստանին այդ քառասուն քաղաքացիական ԵՄ-ի դիտորդները: Պարզապես Թեհրանում և Մոսկվայում կրկին արձանագրելու են, որ Ադրբեջանն իրենց համար ավելի կանխատեսելի երկիր է, քան Հայաստանը:

Քանի՞ անմեղ երեխա պիտի զոհվի սահմանում, որ մարդիկ հասկանան, որ այս ամենի ողբերգության հիմնական աղբյուրը Փաշինյանի կողմից վարած այս քաղաքականությունն է:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ ւ է նա կատարում այդ քայլերը, կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 629 անգամ
Լրահոս
Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am