Ռոման Աբրամովիչը բաժանվում է կնոջից. բացառիկ տեսանյութ
Ռուս միլիարդատեր, ձեռներեց Ռոման Աբրամովիչը և նրա կինը՝ Դարյա Ժուկովան որոշել են բաժանվել: Այս մասին գրում է «Page Six»-ը: «10 տարի համատեղ ապրելուց հետո մենք երկուսս էլ բարդ որոշում ենք կայացրել, սակայն մենք կշարունակենք մնալ ընկերներ, ծնողներ և համատեղ ծրագրերում գործընկերներ»,- նշել են Աբրամովիչն ու ժուկովան: Նշենք, որ Դարյա Ժուկովան 50-ամյա Ռոման Աբրամովիչի երկրորդ կինն էր՝ ունեն երկու զավակ: Ընդհանուր առմամբ` բիզնեսմենը 7 երեխա ունի, որոնցից հինգը նակխին կնոջից են:
