Ով է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը
Ինչպես FORBES ամսագիրը հայտնում է,որ բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը` «Հարի Փոթերի» մասին պատմող գրքերի շարքի հեղինակը, գլխավորել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը: Նախորդ տարվա հունիսից Ռոուլինգն աշխատել է 95 մլն դոլար, այդպիսով առաջ անցնելով 2016 թ.-ի առաջատարից՝ ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնից, ով աշխատել էր 87մլն դոլար։ Ռոուլինգն առաջին անգամ է առաջին հորիզոնական վերադարձել 2008 թվականից ի վեր:
