Զինվորականները ներխուժել են ընդդիմադիր Ազգային ժողովի պալատ
Վենեսուելայի կառավարական պաշտոնյաներն ազգային գվարդիայի զինվորականների ուղեկցությամբ երկուշաբթի ներխուժել են ընդդիմադիր Ազգային ժողովի պալատ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է երկրի խորհրդարանի կայքը: Վենեսուելայի Ազգային ընտրությունները կայացել են հուլիսի 30-ին, ուղեկցվել է բախումներով: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և բողոքի նոր ակցիաների կոչ է անում:
