Դավաճանությունն արդարացնելու հերթական անտաղանդ արարը

Երեկ ԱԺ-ում Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի կատարմամբ՝ «նախկիններն եմ մեղավոր» բեմադրության հերթական արարն էր...

Նա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին դարձյալ մեղադրեց, թե նրանք են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Ու քանի որ մի քանի ժամից մեկնելու է Չեխիայի մայրաքաղաք՝ Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման, Փաշինյանը որոշեց անդրադառնալ մեղադրանքներին, թե իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, նշելով, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն են իրենց որոշումներով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ 1998-ին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու և 1999թ. նոյեմբերին ԵԱՀԿ ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով է, ըստ Փաշինյանի, Հայաստանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Այդ որոշումներն ու դրանց հետևանքները այլևս անհնար է հետ պտտել, պնդեց նա. «Ո՞ւմ վրա են ինչ ուզում բարդել։ Այսինքն՝ էս մոտեցումը՝ Հայաստանը ճանաչել՞ է արդյոք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Այո, ճանաչել է, և դրա հեղինակը Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Եվ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը էդ ժառանգությունը ընդունել են՝ որպես իշխանություն ստանձնելու նախապայման։ Ռոբերտ Քոչարյանն էլ 98 թվին իշխանությունը ստանձնելու նախապայման որպես Ղարաբաղը դուրս ա թողել բանակցային գործընթացից՝ դրանով դնելով անկյունաքարը»։

Իհարկե, Փաշինյանը չխոսեց այն մասին, թե ովքե՞ր են եղել այդ նախապայմանը դնողները, և եթե նորանկախ Հայաստանում իշխանության փոփոխությունը Ղարաբաղի հարցով նախապայմանների ստանձնմամբ է եղել, իր առջև նման նախապայմաններ դրվե՞լ են, թե՞ ոչ։

Ի դեպ, Փաշինյանն այս անգամ, վերջապես, որոշեց անդրադառնալ 2019թ. Արցախի Վերածննդի հրապարակում իր «Արցախը Հայաստան է, և վե'րջ» հայտարարությանը։ Ասաց՝ չէ՞ որ 1990թ. Անկախության հռչակագրի նախաբանում է հղում արված Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի որոշումներին. - «Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են։ Սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից։ Որովհետև էն թուղթը, որը սեղանին թողել ա Սերժ Սարգսյանը, բանակցային էն թուղթը, որը թողել ա, եթե այդ չափանիշներով և այդ բանաձևերով գնահատենք, դա եղել ա կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել ա կապիտուլյացիայի թուղթը և հեռացել ա»։

Հիմա անցնենք Փաշինյանի անհեթեթ պնդումների շարանին ու նախևառաջ այստեղ արձանագրենք, որ Փաշինյանն ու իր իշխանությունն ընդհանրապես փլուզել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն որպես այդպիսին:

Հաջորդը, եթե «Մադրիդյան սկզբունքները» Արցախը տանում էին պարտության, 2018-ին «թավշյա հեղափոխությունից» հետո կառավարության ձևավորումից հետո ինչո՞ւ չես հրաժարվել այդ «կործանարար» սկզբունքերից, ինչո՞ւ ես այդ սկզբունքներն ընդունել որպես բանակցությունների հիմք ու քո կառավարության ծրագիրն, ըստ էության, հիմնվել է հենց այդ սկզբունքների վրա, թեև հետագայում ասում էիր՝ «մենք մեր կետն ունենք», «ինչ-որ պետք ա՝ էդ էլ բանակցում ենք...»:

Ում, ինչում ուզում է մեղադրի Փաշինյանը՝ փաստը մեկն է, 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրած, ոչ թե՝ նախկինների:
Իսկ եթե խոսենք իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, ապա այստեղ կա մի ջախջախիչ հակափաստարկ, որի մասին խոսել է Ալիևը հրապարակային, դժգոհելով Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, որ միջազգային հանրությունը կուլիսներում իրեն ստիպել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հիմա շաբաթը քանի անգամ, ինչ ձևաչափով՝ ԱԺ ամբիոնից, ՄԱԿ-ի ամբիոնից, թե կառավարության իր սենյակում՝ հերթական ինքնաասուլիսի ժամանակ Փաշինյանը քանի անգամ կգոռա՝ «նախկիններին արդեն տվել էին Ղարաբաղը...», միևնույն է կա Ալիևի հիստերիկ դժգոհության հրապարակային հայտարարությունը, որ իրեն Սերժ Սարգսյանի ժամանակ ստիպել են ճանաչել Արցախը:

Ու վերջ:

Իսկ եթե խոսենք փաստաթղթային փաստերով, որոնց Փաշինյանը վստահաբար ծանոթացել է, բայց միտումնավոր ստում է, ուրեմն, հիշեցնենք, որ 2007-ի Մադրիդյան սկզբունքները մշակվել են երեք համանախագահող պետությունների կողմից և ենթադրում էին ԼՂ-ի խնդրի լուծում՝ երեք հիմնարար սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։

Այսինքն, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ մինչև 2018թ. «թավշյա իշխանության» հաստատվելը՝ դրված է եղել արցախյան հակամարտության կարգավորման հիմքում։ Սա չիմանալ, ընդունել, իսկ ավելի ճիշտ՝ միտումնավոր անտեսելը միայն կարող է Նիկոլ Փաշինյանի նման մանիպուլյատոր:

Բացի այդ, մի քանի անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող 3 երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրապարակել են համատեղ հայտարարություններ, որոնցում արձանագրվել են այդ հիմնարար երեք սկզբունքները։ Դրանք պատմական փաստաթղթային փաստեր են:

Եվ ի վերջո, եթե պատմական փաստերն էլ մի կողմ դնենք, պարզ ու տրամաբանական հարց է ծագում՝ Փաշինյանն ուզում է համայն հայությանն ապացուցի՞, որ իր կամքին հակառա՞կ է գնում կապիտուլյացիայի... «Նախկիննե՞րն են հանձնել...»: Էհ դու մի հանձնիր, ինչո՞ւ ես ստիպված գնում «դավաճանության»՝ քո ուսերին վերցնելով «նախկինների» բեռը:

Դու 2018-ին «թավշյա հեղափոխություն» ես իրականացրել, որ «նախկինների դավաճանությունն» իրագործե՞ս: Բա, եթե հայրենասեր մարդ ես, դիմում գրիր, հեռացիր, էդ դեպքում քեզ կազատես կապիտուլյանտի պիտակից...

Բայց չէ... Ո՞նց կլինի, բա պաշտոնից ինչո՞ւ հեռանա... Ավելի հեշտ չի՞ «նախկիններն են հանձնել» հեքիաթը պատմի, բայց մնա իշխանության ղեկին՝ ամեն ինչի գնով, թեկուզ՝ պետության կորստի գնով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2744 անգամ
Լրահոս
Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am