«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։ Վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեսպանն է այցելել։ Երեկ Սյունիքում՝ Գորիսում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։ Նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, հետաքրքրվել սեպտեմբերյան հարձակումների հետեւանքներով, այցելել տուժած ընտանիքներին։ Իսկ սեպտեմբերի 27-ին Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, 29-ին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող դեսպանները Սյունիք այցելել էին նաեւ այս տարվա մայիսին։
Դժվար է պատկերացնել, որ դեսպանները համաձայնեցնում են իրենց այցերը ՀՀ մարզեր, սակայն կարծես այնքան էլ պատահական չէ, որ նրանց այցերը, հատկապես` Սյունիք, պարբերաբար համընկնում են: Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ դեսպանները, թերեւս, չեն ուզում մեկը մյուսին զիջել եւ ցուցաբերում են հետաքրքրություն Հայաստանի հարավի նկատմամբ։ Ի դեպ, սյունեցիները կատակում են, թե իրենց մարզպետը կես դրույքով արտգործնախարար է աշխատում` մշտապես ակտիվ հանդիպումների մեջ է դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը