Այդ թվի քարտեզներով Ադրբեջանը ջնջելու է Հայաստանը․ քարտեզագետը մանրամասներ է հայտնում (video)

Հոկտեմբերի 3-ին վարչապետ Փաշինյանի ընտանեկան կայքը հղում անելով հավաստի աղբյուրին հրապարակեց Հայաստանից Ադրբեջանի 5 պահանջները, որտեղ կետերից մեկով նշվում էր սահմանազատում և սահամանագծում՝ 1919-20 թվականների քարտեզներով: Ինչ քարտեզների մասին է խոսքը, և դրանք ինչ են իրենցից ենթադրում: Հարցերի մասին Yerevan.Today-ը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ:

«Ըստ Ադրբեջանի հրատարակած քարտեզների, որոնցով ուզում են առաջ գնալ, իրենց մեջ ներառում են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի կեսը, Սևանա լճի կեսը, Արարատյան դաշտը՝ մինչև Երևանի սահմաններ: Դե, մենք էլ կարող ենք քարտեզ գծել ու ասել, որ Արարատն ու ամբողջ Բաքուն էլ մեր տարածքի մեջ են: Ադրբեջանի հրատարակած քարտեզն նույնիսկ իր տպած թղթի արժեքը չունի, լրիվ անարժեք մի բան է և իրավական հիմք չունեն»:

Հարցին՝ այդ դեպքում, որ քարտեզն է, որ կարող է իրավական հիմք ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար, Ռուբեն Գալչյանը նշեց. «Հիմք կարող է ծառայել այն քարտեզը, որը Խորհրդային Միությունն իր առաջին սահմանագծումից հետո պատրաստեց: Անցյալ տարի հոկտեմբերին, երբ նախագահ Պուտինն ասում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է սահամանգծում սկսեն ու անպայման Ռուսաստանը պետք է ներկա լինի, քանի որ իրենց մոտ կան քարտեզներ, որոնք ոչ ոք չունի, ճիշտ էր ասում: 21-23 թվականներին Ռուսաստանի Գերագույն շտաբը Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզներ է պատրաստել, որոնք գաղտնի են պահվել Մոսկվայում, ոչ ոքի չեն տվել: Դրանք ունեն իրավական հիմք, որոնց հիման վրա պատրաստվել է Խորհրդային Հայաստանի քարտեզը և 1926 թվականին հրատարակվել է Խորհրդային մեծ հանրագիտարանի մեջ, տակն էլ գրված է, որ վավերացվել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից, այսինքն պաշտոնական քարտեզ է»:

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am