Երբ տարիներ առաջ այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ մեր որոշ պաշտոնյաներ ու օլիգարխներ իրենց անշարժ ու շարժական գույքը ձևակերպում են զոքանչների, քեռու, հորեղբոր և այլ ազգականների անուններով, սակայն իրականում ժողովուրդը լավ էլ գիտի, թե ում են պատկանում այդ ամենը, շատ օրենսդիր ու գործադիր մարմնի ներկայացուցիչներ ծանր էին տարել Ա. Հովսեփյանի ելույթը։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի բարձր հովանու ներքո «Տառերի պուրակում», ինչպես է կայանված Nissan մակնիշի 020 HH 01 համարանիշի ավտոմեքենան։ Վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և ավտոմեքենան կայանել է հանդիպակաց երթևեկելի գոտում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանին, սակայն այսօր այն շահագործվում էր նրա ամուսնու կողմից, ով, ի դեպ, գտնվում էր նշված վայրում, իսկ նրա վարորդը կամ օգնականը փորձում էր իր «հասուն խլքով» փակեր ավտոմեքենայի համարանիշները։ Այստեղ են ասում` «աշխարհ, կանգնի, իջնող կա»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը