Դիլիջանում 27-ամյա երիտասարդի սպանությունը տեղի էր ունեցել հոգեհացից հետո.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Արտակի Եգանյանը` ծնված 1990թ., ով հիվանդանոցում մահացել է: Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս երկու տղամարդ՝ տուժածի հայրը՝ Արտակ Եգանյանը, և Հ.Գուլանյանը՝ ծնված 1978թ.։  Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա Ա.Եգանյանը հոր հետ միասին 2017թ. օգոստոսի 5-ին մասնակցել է հարևանի հուղարկավորությանը, ապա նաև՝ ննջեցյալի հիշատակին նվիրված հոգեհացին։ Արարողության ավարտից հետո առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ 27-ամյա երիտասարդին դանակի գործադրմամբ պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը։ Կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ» Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ» Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am