Արդյոք ՆԱՏՕ-ն բազաներ կտեղադրի Սլովակիայում
Սլովակիան չի ծրագրում իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի բազաներ: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի Բրատիսլավայում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Միաժամանակ Լայչակը ողջունել է ՆԱՏՕ-ի «արևելյան թևի» ամրապնդումը՝ ի հաշիվ Լեհաստանում, Մերձբալթյան երկրներում, Բուլղարիայում և Ռումինիայում արագ արձագանքման ստորաբաժանումների տեղակայման՝ ընդհանուր առմամբ 5 հազար զինծառայող: Նա նաև հույս է հայտնել, որ Սլովակիան ապագայում կկարողանա ավելացնել պաշտպանական ծախսերը, որոնք ներկայումս կազմում են երկրի ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը:
