«Ես ոչ էլ հավես ունեմ ոչ մի բանի հետ»,- այսպես արձագանքեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես կբացատրի վարչապետ Կարեն Կարապետյանի զայրույթը:
«Սայթերում ամեն ինչ դրված է: Ասում եմ՝ հավես չունեմ: Ցտեսություն»,- զայրացած նետեց քաղաքապետը և անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանը բավական կոպիտ տոնով դիտողություններ արեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին քաղաքի խնդիրներին, իրավիճակին չտիրապետելու համար: «Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր օդից թիվ եք ասում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ քաղաքապետից հետաքրքրվում էր քաղաքին անհրաժեշտ տեխնիկայի և այլ խնդիրներից:
Նշենք, որ ավելի ուշ այդ խորհրդակցությունից հենց քաղաքապետին դիտողություն անելու կտորը լրատվամիջոցներին տրամադրել էր հենց կառավարությունը:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը