Ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները:

Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով տեղական ռազմարդյունաբերության պատվերներ, չֆինանսավորելով նախագծերը:


Մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում այս թեմայով, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում: Այս հարցը առավել արդիական է այն խոսակցությունների ֆոնին, երբ իշխանությունները դժգոհում են, թե «դրսից» մեզ զենք չի վաճառվում:

Թերթի հետ զրույցում ոլորտի մի քանի փորձագետներ մի քանի պատճառներ են նշել այս վիճակի հետ կապված՝ սկսյալ ոլորտը զարգացնելու ցանկության լինել-չլինելուց մինչև շահագրգռվածության իսպառ բացակայություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն «դրսից» գնվողի, տեղական արտադրության պարագայում լրիվ կամ գրեթե լրիվ բացակայում է «ատկատների» մեխանիզմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 739 անգամ
Լրահոս
Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղային հրադադարի շուրջ Ո՞ր ուժին է պատրաստվում միանալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Աննա՛, ոչ ոք չի մոռանալու՝ ինչ ես արել 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նաիրա Գևորգյան (video) Բա տենց մարդուն կտանեն բե՞րդ․ լրիվ սխալ է, երկիրը լրիվ սխալ է․ Հարցում (video) «Նիկո՛լ, Հայաստանի ամբողջ ռեսուրսները տվեցիր թուրքերին, հիմա էլ եթիմ ես խաղում, իբր կնիկ չունես» (video) Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am