Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Ներկայացուցիչների պալատում ունի 60, իսկ Սենատում` 20 աջակից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, այս պահին ունի 60 աջակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունն սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում: Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական հարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով: Բանաձևի նպատակն է նաև ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար և ամբողջական միջազգային արխիվ: Հայ դատի հանձնախումբը հորդորել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին օրակարգ բերել բանաձևը: Հանձնախումբը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին` բանաձևին ցուցաբերած աջակցության համար: Ցեղասպանության մասին մյուս բանաձևը՝ S-RES 140-ը, որը ներկայացված է ԱՄՆ Սենատում, այս պահին ունի 20 աջակից: Բանաձևը ներկայացրել են ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քիրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները: S-RES 140 բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է անպատիժ:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am