Բրյուսելի շահերը այսօր նրանց դրդում են Ադրբեջանի հետ սերտ համագործակցության. Տաթևիկ Հայրապետյան

Բրյուսելյան ձևաչափը տապալված է և որևէ օգուտ չի կարող տալ։ Բրյուսելում կայացած հանդիպումից 12 օր անց Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Այդ ժամանակ հասցեական կոչերի փոխարեն, նրանք Ալիևին կոչեցին «հուսալի գործընկեր»։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Երեկ, երբ հայ ռազմագերիների սպանության դաժան կադրերը սկսեցին արագորեն տարածվել սոցիալական մեդիայում, հատկապես թվիթերյան հարթակում ստանալով նաև միջազգային որոշ արձագանքներ, ադրբեջանական կողմը անցավ պատասխան գործողությունների։ Ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներ սկսեցին ինտենսիվ կոչեր անել օգտատերերին Խոջալուի վերաբերյալ կադրեր ու տեսանյութեր տարածել թվիթերյան հարթակներում։ Նրանք ուղարկում էին այդ կադրերը և խնդրում տարածել։

Այսօր արդեն Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում գրել է, որ «մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին》: Այս քայլը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Բրյուսելյան ձևաչափը տապալված է և որևէ օգուտ չի կարող տալ։ Բրյուսելում կայացած հանդիպումից 12 օր անց Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Այդ ժամանակ հասցեական կոչերի փոխարեն, նրանք Ալիևին կոչեցին 《հուսալի գործընկեր»։ Բրյուսելի շահերը այսօր նրանց դրդում են Ադրբեջանի հետ սերտ համագործակցության, որի ներքո ստորադասվում են իրական արժեքները մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և այլն։

Ագրեսորի և հարձակման ենթարկված կողմի միջև հավասարության նշան դնելը պետք է հստակ արձագանք ստանա ՀՀի կողմից` նաև գործողությունների տեսքով։ Այսօր մեր շահերից է բխում ամերիկյան միջնորդությամբ շարունակել քննարկումները և քայլ առ քայլ դուրս գալ բրյուսելյան անօգուտ, իսկ երբեմն անգամ վնասակար միջնորդությունից»։

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am