«Պրոտո տեմա» կայքը հայտնում է,որ Հունաստանի Կիթիրա կղզում երեք օր հրդեհ է մոլեգնում. այրվել է տարածքի մեկ երրորդ մասը, իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, կղզում արտակարգ դրություն է սահմանվել:
Հրատարակությունն իրադրությունը որակում է ողբերգական եւ անվերահսկելի: Օգոստոսի 5-ին թվում էր, թե կրակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել, բայց շուտով այն նոր ուժով է բռնկել շատ վայրերում: Օգոստոսի 6-ին ստիպված տարահանել են Միրտիդիոն վանական միաբանությունը:
«Կղզու կեսն այրվել է, ավերածությունները վիթխարի են: Այրվել են ֆերմաները եւ կենդանիները: Բարեբախտաբար, տները չեն այրվել»,- հրատարակությանն ասել է կղզու մի բնակչուհի: Նրա կարծիքով՝ իշխանություններն ուշացել են կրակի մարման համար ավիացիայի ներգրավման հարցում:
Այժմ կղզում շուրջօրյա հրդեհ են մարում 116 հրշեջներ՝ 38 ավտոմեքենաներով, ու եւս 83 մարդ՝ առանց տեխնիկայի:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը