Բյուջեի եւ մարդկային ռեսուրսների եվրակոմիսար Գյունտեր Էթինգերն օգոստոսի 7-ին Bild թերթում հրապարակված հարցազրույցում ասել է,որ բրիտանացիները երկարաժամկետ ծրագրերի գծով Եվրամիությանը վճարումներ կիրականացնեն նաեւ Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո:
«Բրիտանացիներն ստիպված կլինեն 2019 թվականին Միությունից դուրս գալուց հետո էլ վճարումներ իրականացնել երկարաժամկետ ծրագրերի գծով, որոնց շուրջը համաձայնությունները ձեռք են բերվել մինչեւ Brexit-ի վերաբերյալ որոշումները: Նրանք կապված են դրանց հետ:Այսպիսով, Լոնդոնն առնվազն մինչեւ 2020 թվականն ստիպված կլինի փող փոխանցել Բրյուսելին»,- ասել է նա:
Էթինգերը նշել է, որ «երկարաժամկետ հեռանկարում Եվրամիության բյուջեն Brexit-ի պատճառով կարող է տարեկան 10 – 12 միլիարդ եվրո պակաս ստանալ»: «Ես ելնում եմ այն բանից, որ այդ միլիարդները կփոխհատուցվեն խնայողության եւ անդամ երկրների մուծումների ավելացման հաշվին»,- նշել է նա:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը