Բեղիկավոր «բանը»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մի բեղ–մորուսով մուտիլովչիկ կա՝ Քոչարյան Անդրանիկը։ Հա՛մ անունն է լավը, հա՛մ՝ ազգանունը, բայց երբ դրանք միացնում ես իրար, դառնում է շատ վատ «բան»։

Ուրեմն էս «բանը» երեկ որոշել էր իրեն էշի տեղ դնել կամ իրեն հավատացողներին էշի տեղ դնել։

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացման համար անձնական անվտանգության երաշխիքներ են պետք, ապա ինքը պատրաստ է հումանիտար միջանցք տրամադրել նրան։ Սա հայտնի մոդել է, երբ իշխանության անցնցում փոփոխության համար տրվում են երաշխիքներ գործող իշխանությանը։

Քոչարյան Անդրանիկը նենգափոխել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե բա նա վտանգավոր բան է ասում, ասում է՝ հանուն Նիկոլի հեռացման պետք է միջանցքը տալ։ Էդ «բանը» դա այնպես է ասում, որ մարդիկ, ովքեր չեն լսել ՀՀ 2–րդ նախագահի խոսքերը, մտածեն, թե Ռ․ Քոչարյանը, իբր, «Զանգեզուրի միջանցքը» նկատի ունի։

Եթե Քոչարյանը Անդրանիկը՝ այդ բեղիկավոր «բանը», լսել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը և չի հասկացել, թե «հումանիտար միջանցք» ասելով նա ինչ է նկատի ունեցել, ուրեմն կատարյալ բութ է։ Իսկ եթե Քոչարյան Անդրանիկը՝ այդ բեղիկավոր «բանը», շատ լավ հասկացել է, որ Ռ․ Քոչարյանը հումանիտար միջանցք ասելով «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել, այլ խոսել է Նիկոլին տրվելիք հեռանալու միջանցքի մասին, բայց ուզում է այնպես ներկայացնել, թե, իբր, Ռ․ Քոչարյանը պատրաստ է հանձնել «Զանգեզուրի միջանցքը», ուրեմն ինքը էշի տեղ է դնում իրենց ընտրազանգվածին (ըստ ամենայնի՝ ՔՊ–ականներն իրենց ընտրազանգվածին լավ են ճանաչում)։

Երկու դեպքում էլ Քոչարյան Անդրանիկը լավ վիճակում չի հայտնվում։ Նրա արածը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչպես են սրանք պարզունակ ձևերով ստեր տարածում ու փորձում հիմարացնել իրենց հավատացողներին։

Ինչպես որ Աբաջյանի կեղծ պապիկին ու «ոստիկան Աշոտի» կեղծ տատիկին մեյդան բերեցին ու խաբեությամբ ժողովրդի էմոցիաները գողացան, այնպես էլ շարունակում են ստել ու մանիպուլացնել, բայց դե միայն չորքոտանին սրանց կհավատա։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1348 անգամ
Լրահոս
Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am