Արմատներով թուրք բելգիացի նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից
Բելգիայի կառավարությունում «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար», արմատներով թուրք Զուհալ Դեմիրը ցանկանում է հրաժարվել Թուրքիայի քաղաքացիությունից: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը: «Չեմ կարողանում ճանաչել այն երկիրը, որտեղ իմ պապերն են ծնվել: Թուրքական հասարակության վրա ճնշումներ, կանանց իրավունքների, մարդկանց ազատությունների ու ժողովրդավարության հետընթաց է տեղի ունենում, Թուրքիայում ամեն բան հակառակ է ընթանում: Թուրքիան ինձ համար ընդունելի չէ»,- ասել է Զուհալ Դեմիրը՝ նշելով նաև, որ այդ երկիրն իրեն համար կմնա որպես սիրելի երկիր:
