Սպանվել է «Կրոկուս Սիթի» օկեանարիումի տնօրենը
Օգոստոսի 4-ի առավոտյան Մոսկվայում սպանվել է ձեռներեց Անդրեյ Չերնովը, որը «Կրոկուս սիթի» առտրի կենտրոնում գտնվող օկեանարիումի գլխավոր տնօրենն է: Meduza-ի տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել Ռուբլովսկի մայրուղու վրա՝ Սուվորովի այգում։ Մարդասպանը առնվազն վեց անգամ կրակել է Չերնովի վրա, որը մահացել է տեղում։ Օգոստոսի 5-ին այդ սպանության մասին հայտնել է նաեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
