Ինչ է ուզում Փաշինյանը և ինչ է ուզում Ալիևը

Ալիևի ուզածը

Իլհամ Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից։ Նա համարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է և այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։

Ալիևը նաև «Զանգեզուրի միջանցք» է պահանջում։ Նաև՝ անկլավներ։ Ու քանի որ դիմացը Նիկոլ Փաշինյանն է, ուզում է նաև՝ Սևանը, Երևանը ․․․

Ալիևը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ առևտուր է անում և բոլորը փորձում են նրա հետ խաղալ, քանզի Հայաստանը գործնականում շահերի պաշտպան չունի։

Փաշինյանի ուզածը

Նիկոլ Փաշինյանի ուզածը սեփական կաշին փրկելն է։ Նա կթեքվի այնտեղ, որտեղից իր կարծիքով ավելի ամուր երաշխիքներ կստանա փախչելու և ապաստան գտնելու համար։

Նիկոլի համար ռիսկային է ինչպես Բրյուսելի, այնպես էլ Մոսկվայի հովանու ներքո Ադրբեջանի հետ թուղթ ստորագրելը։

Եթե Մոսկվայի հովանու ներքո ստորագրի, ապա դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ։ Դա նշանակում է նաև 2020–ի նոյեմբերի 9–ի համաձայնության 9–րդ կետի իրականացում, ինչը փաստացի նշանակում է միջանցքային տրամաբանություն։ Միջանցքի թեման, բնականաբար, հականիկոլական լուրջ դժգոհություն կառաջացնի Հայաստանում, քանզի նա կտրուկ դեմ է արտահայտվել միջանցքին ու կստացվի, որ հերթական անգամ խաբել է։ Բայց այս մի սուտը նա չի կարողանա մարսել։ Մոսկվան անձնական անվտանգության երաշխիքներ կարող է տալ Նիկոլին, բայց վերջինս դրան չի հավատում։ Համ էլ՝ գերադասում է Ռոստովում ապրելու փոխարեն գնալ ԱՄՆ, Փարիզ ․․․

Եթե Նիկոլը Բրյուսելի պատրոնաժով թուղթ ստորագրի Ադրբեջանի հետ, ապա դա կնշանակի, որ Հայաստանն աշխարհաքաղաքական վեկտոր է փոխում՝ չունենալով առարկայական երաշխիքներ անվտանգության մասով։ Ճիշտ է, կոլեկտիվ Արևմուտքը քաջալերում է Նիկոլին, բայց դե մի բան է քաջալերելը, մեկ այլ բան անգլիական նավերը հայկական լեռներ բարձրացնելը։ Համ էլ՝ Արևմուտքը քաջալերելուց բացի այլ բան չի կարող անել։ Վուդրո Վիլսոնի քարտեզը վկա։

Նիկոլը լավ է հասկանում, որ Հայաստանի համար անվտանգության իրական երաշխիքներ ինքն Արևմուտքից չունի և Բրյուսելի հովանու ներքո թուղթ ստորագրելը կարող է ամբողջությամբ կործանել Հայաստանը, բայց փոխարենն ունի անվտանգության երաշխիքներ իր անձի ու իր ընտանիքի համար։ Դա է պատճառը, որ Նիկոլը հակված է թուղթ ստորագրել Բրյուսելի ներքո ու նախապես արդեն անոնս է արել, որ պատրաստվում է անել քայլ, որի համար իրեն դավաճան կհամարեն, բայց միևնույն է ինքն այդ քայլն անելու է։

Նիկոլը հիմա հանրային աջակցություն է փնտրում իր անձնական կաշին փրկելու գործում, բայց չի ստացել։ Նրա արկածախնդրության տակ մտնելը նշանակում է հավասարապես կիսել մեր պետության դեմ արվող հանցագործության պատասխանատվությունը։ Ով Նիկոլի հետ մտնի պատասխանատվության տակ կա՛մ հիմար է, կա՛մ ծախված։

Հայաստանի ուզածը

Նկատենք, որ և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի «խաղաղ համաձայնագրի» մոդելները Հայաստանի ու Արցախի համար լավը չեն։ Երկուսն էլ վտանգներ են պարունակում, երկուսն էլ նվաստացուցիչ են։ Մեկը միանգամից մահ է, մյուսը՝ դանդաղ մահ։

Հայաստանն այս վիճակում է հայտնվել, քանզի պարտվել է 44–օրյա պատերազմում և 2020–ի նոյեմբերի 9–ից հետո իշխանության ղեկին է պահել պարտության, նվաստացման, խայտառակության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին։

Մեզ հիմա ժամանակ, հանրային մոբիլիզացիա, արտաքին քաղաքականության արդյունավետություն, դաշնակից–բաարեկամների հետ 100 տոկոսով վստահության մթնոլորտ է պետք, ինչն անհնար է Նիկոլով։ Ուրեմն ստեղծված իրավիճակում խնդիրների լուծումը պետք է սկսել Հայաստանի բանակցողին փոխելով։ Դա հսկայական հնարավորություն կտա Հայաստանին։ Երկնքից աստղեր հնարավոր չի լինի իջեցնել դրանից հետո, բայց դետալների մեջ հնարավոր է հասնել մեզ համար ցանկալի արդյունքների։ Սատանան, ինչպես հայտնի է, դետալների մեջ է։ Հենց այդ դետալների համար պետք է կռիվ տալ, որպեսզի Հայաստանն ու Արցախը ոչ թե սպանվեն, այլ ապաքինվելու և ոտքի կանգնելու շանս ստանան։

Կշեռքի նժարների տարբեր կողմերում Նիկոլն ու Հայաստանն են։ Հանուն Նիկոլի կաշվի փրկության չի կարելի թույլ տալ Հայաստանի կործանումը։ Եթե Նիկոլը վախենում է, ապա նրան պետք է հումանիտար միջանցք տալ ու դա կարող են անել ՀՀ երեք նախագահները։

Կորյուն Մանուկյան

Աղբյուր՝ 7or.am

 

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am