«Ես կոչ եմ արել՝ որեւէ քվե չտալ ՔՊ-ին՝ պատժել մեր երկրի այսօրվա վիճակի համար»

«Հրապարակի» զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Դուք նախապես հայտարարել էիք, որ ՔՊ-ի հետ ոչ մի պարագայում դաշինք չեք կազմի։ Ընտրությունների արդյունքում կան ՏԻՄ-եր, որտեղ դուք վճռորոշ ձայների քանակ ունեք, եւ ձեր կողմնորոշումից է կախված, թե ինչ համայնքային իշխանություն կձեւավորվի։ Օրինակ, Սիսիանում արդեն պա՞րզ է, թե որ քաղաքական ուժերի հետ դաշինք կկազմեք։


Սիսիանում այս պահին, նախնական տվյալներով, հինգ քաղաքական ուժ է մանդատ ստանալու, եւ քննարկումներ, բանակցություններ պիտի սկսվեն, որոնք դեռ չեն սկսվել։ Բայց մեզ համար նախկինում էլ, այս անգամ էլ կարմիր գիծ է «Քաղաքացիական պայմանագրին» ձայն տալը կամ ընտրելը, այսինքն՝ սա մեր կարմիր գիծն է։ Մնացածը, թե ով մեզ հետ կհամագործակցի, ինչ պայմաններով, ով կուզի ընտրել, ինչ առաջարկներ կլինեն՝ բնականաբար, սա ցույց կտա գործընթացը։ Բայց, կրկնում եմ, մենք ունենք կարմիր գծեր, եւ մնացած ուժերը տեղյակ են այդ կարմիր գծերից։

Մեր տեղեկություններով, Ալավերդիում Ձեր կուսակցական ընկերներին խնդրել եք, որպեսզի ՔՊ-ին խիստ չքննադատեն։ Եղե՞լ է արդյոք նման խոսակցություն Ձեր եւ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների միջեւ։

Դա ամբողջովին ստահոդ տեղեկություն է։ Ես խնդրում եմ նայել իմ ֆեյսբուքյան էջին կատարված գրառումը ընտրությունների նախորդ օրը՝ ընտրություններից առաջ, եւ Ձեզ համար ամեն բան պարզ կլինի, որ նման բան չի կարող լինել, դա չի կարող համապատասխանել իրականությանը, եւ չգիտեմ, թե ում կողմից է տարածվում։ Մեր թիմակիցներին ամեն ինչ պարզ է եղել, եւ ես, ինչպես տեսել եք, լռության նախորդ օրը հանդես եմ եկել հայտարարությամբ, հորդորելով, կոչ անելով՝ որեւէ քվե «Քաղաքացիական պայմանագրին» չտալ եւ համայնքներում պատժել ՔՊ-ին՝ մեր երկրի այսօրվա իրավիճակի համար, եւ այն, ինչ կատարվում է առհասարակ մեզ հետ։ Եվ ամեն ոք իր պատասխանատվության ու մեղքի բաժինը պիտի կրի ու տեսնի ընտրությունների ժամանակ։

Ալավերդիում «Քաղպայմանագիրն» ու Ձեր կուսակցությունը հավասար քանակով մանդատ են ստացել։ Արդեն որոշե՞լ եք, թե որ քաղաքական ուժերի հետ դաշինք կկազմեք։

Այստեղ, ըստ նախնական տվյալների, մեկ մանդատ ունի Հայ ազգային կոնգրեսը, եւ 13-ական մանդատ՝ մենք ու իշխող կուսակցությունը։ Պիտի քննարկենք, նորից եմ կրկնում՝ մեզ համար կան կարմիր գծեր, եւ մենք պիտի քննարկենք, զրուցենք ՀԱԿ-ի մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք արդարացիորեն ստանձնել Ալավերդի համայնքում կառավարման պատասխանատվությունը, որովհետեւ ե՛ւ ձայների քանակով ենք մենք առաջինը, թեպետ մանդատներով հավասար ենք, ե՛ւ թեկնածուն էլ, բնականաբար, արժանի թեկնածու է։ Հետեւաբար, մենք կքննարկենք եւ կփորձենք գալ համաձայնության՝ կտեսնենք, թե ինչպես կստացվի։

Այսինքն՝ ամեն ինչ կանե՞ք՝ ընդդիմադիր ուժերի հետ միավորվելու համար։

Մենք՝ որպես քաղաքական ուժ, այդպիսի դիրքավորում ունենք, եւ դա հայտնի է նաեւ բոլոր քաղաքական ուժերին, ում հետ մասնակցում ենք քննարկումների եւ ընտրություններին։ Հետեւաբար, այդ տեսանկյունից եւ այդ ծիրից են ընթանում մեր քննարկումները։

Որո՞նք են այն ամենահավանական թեկնածուները, որոնց հետ հնարավոր է դաշինք կազմել։

Հնարավոր չէ դա հիմա ասել, որովհետեւ մանդատների բաշխում եւ տարբեր քննարկումներ ներսում են ունենում դեռեւս տարբեր քաղաքական ուժեր, բայց մեզ համար, բնականաբար, որոշակի եզրեր արդեն պարզ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am