Տոֆիկ Իբրահիմով. Վերջին երկու ամիսներին ադրբեջանական բանակում առնվազն 8 զինվոր է բռնաբարվել

Voskanapat.info-ն գրում է.«Facebook սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատեր Տոֆիկ Իբրահիմովը, որը վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերում տիրող «բարքերը» բացահայտող հետաքրքիր գրառումներով է հանդես գալիս, այսօր տեղեկացրել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում այնտեղ առնվազն 8 զինծառայող է բռնաբարվել: Իր գրառման մեջ Իբրահիմովը բողոքում է նրանից, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները արգելափակել են ֆեյսբուքյան իր էջը: Բայց, Իբրահիմովը նշում է, որ իրեն հնարավոր չի լինի լռեցնել, քանի որ սիրում է իր երկիրը և այլևս չի «կարողանում նայել բռնաբարված զինվորների ու նրանց ծնողների աչքերին»: Չնայած Իբրահիմովի գրառման մեջ առկա հակահայկական որոշ ձևակերպումների՝ Voskanapat.info-ի խմբագրությունը որոշել է ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ադրբեջանցի օգտատիրոջ գրառումն ամբողջությամբ. «Սիրելի ընկերներ, արդեն քանի օր է Facebook սոցիալական ցանցում արգելափակված է իմ հաշիվը։ Պատճառը պարզ է՝ մեր «սիրելի» իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությունը կարդա միայն այն լուրերը, որոնք տարածում է պաշտոնական քարոզչությունը։ Այդպիսի լուրերը, որպես կանոն, մեր երկրի ձեռքբերումների, հաջողությունների մասին են։ Այդպիսի լուրերից մենք իմանում ենք մեր տնտեսության հաջողությունների, քաղաքական համակարգի զարգացումների, բանակի ձեռքբերումների և այլնի մասին։ Եվ դա իրոք այդպես է։ Ես նույնպես վստահ եմ, որ Ադրբեջանը այսօր, ավելի քան երբեք, ուժեղ, զարգացած պետություն է, որն ուրախացնում է հայրենիքի ճակատագրով հետաքրքված ամեն քաղաքացու։ Սակայն ավելի ուժեղ, ավելի արդար և ամուր երկիր կառուցելու համար մի պետության շահերին վնաս հասցնող արարքների դեմ պետք է շատ ուժեղ պայքար մղենք: Օրինակ` պետք է ամե ինչ անենք, որպեսզի բանակում առկա որոշ բացասական դեպքեր չվնասեն մեր զինված ուժերի մարտունակությանը և զինվորների բարձր բարոյահոգեբանական վիճակին: Ֆեյսբուքում վերջին իմ գրառումները հենց այդ նպատակն էին հետապնդում։ Շատ ափսոսում եմ, որ մեր մի շարք հայրենակիցներ ինձ սխալ են հասկացել: Չեմ բացառում, որ ֆեյսբուքյան իմ էջը փակվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ դրան հետևում էին նաև հայերը։ Ես միշտ համարել եմ, որ մեր բանակում առկա խնդիրները բացառապես մեր ներքին գործն է։ Հենց դա հաշվի առնելով` գրառումներս գրում էի միայն ադրբեջաներենով։ Ափսոսում եմ, որ հայերին հաջողվել է թարգմանել գրառումներս և տարածել լրատվական կայքերում: Մեր թշնամու բնավորությունը չի փոխվել, նույն ստոր թշնամին է: Դրա համար, որքան էլ տհաճ լիներ տեսնել իմ անունը իրենց կայքերում, այնուամենայնիվ ես եղել և շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ հայերի հաչոցին պետք չէ ուշադրություն դարձնել։ Առավել ևս՝ չի կարելի այդ հաչոցի պատճառով շարունակել կոծկել մեր ներքին խնդիրները, որոնք իսկապես շատ են և իսկապես վնասում են մեր բանակին։ Պատկերացրեք, միայն հունիս֊հուլիս ամիսներին մեր բանակում զինվորների բռնաբառության ութ դեպք է տեղի ունեցել։ Դա այն է, որի մասին ես ինքս եմ տեղյակ։ Ավելի քան վստահ եմ, որ նման դեպքեր ավելի շատ են լինում, սակայն դրանք, որպես կանոն, հրամանատարության կազմից կոծկվում են։ Ինքս մշտապես գրել եմ դրա մասին։ Անգամ կոնկրետ մարդկանց անուններ եմ հնչեցրել, բայց ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել։ Իսկ աղմուկ բարձրացել է միայն այն ժամանակ, երբ ես տեղեկացրի, որ Ֆիզուլիում տեղակայված զորամասում բռնաբարել են Haqqin.az կայքի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի բարեկամին՝ Զաքիր Ֆաթուլլաևին։ Գիտե՞ք, որն էր իմ այդ գրառման արդյունքը։ Ասում են զինվորին հոգեկան խնդիրների պատճառով զորացրել են: Անգամ ասում ենք քննչական վարչությունում ինքնասպանության փորձ է արել: Բարեբախտաբար կանխվել է: Իսկ բոլոր այն զինվորներին, ում կասկածում էին տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ, այնքան ծեծեցին, որ հիմա հարցականի տակ է, թե արդյո՞ք կկարողանան շարունակել իրենց ծառայությունը, թե որպես հաշմանդամ նույնպես կզորացրվեն բանակից։ Ֆիզուլիում ծանոթներ կունենաք, ինքներդ էլ կարող եք հետաքրքվել և իմանալ որ այդպես է: Հետաքրքրվեք ու ինքներդ կհամոզվեք, թե ինչ է կատարվում այդ զորամասում։ Հետաքրքվեք և կտեսնեք, որ Էյնուլա Ֆաթուլաևի ազդեցություը շտաբի մի շարք գեներալներից բազմիցս մեծ է: Ցավում եմ, որ մեր բանակում նախընտրում են ոչ թե լուծել խնդիրները, այլ կոծկել դրանք՝ շարունակելով հաշվեհարդարը թույլ կամ անտեր զինվորների հանդեպ։ Եվ ոչ միայն բանակում են այդպես վարվում։ Այն փաստը, որ ֆեյսբուքում արգելափակվել է իմ էջը, արդեն իսկ խոսուն է։ Երկու֊երեք գրառումները բավական եղան, որպեսզի արագ կազմակերպվի ինձ լռեցնելու գործը։ Բայց դա նրանց չի հաջողվի։ Որովհետև ես ամեն ինչ անում եմ իմ հարազատ հայրենիքի հանդեպ ունցած սիրուց դրդված։ Ես Ադրբեջանին եմ ծառայում: Ես պաշտում եմ իմ բանակը և հպարտանում եմ նրանով։ Եվ ես չեմ կարող այլևս նայել բռնաբարված մեր տղաների ու նրանց ծնողների աչքերին»»։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am