«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ՏԻՄ ընտրություններից առաջ մենք գրել էինք, որ իշխանությունն ընդդիմադիրներին ճնշելու «հզոր» զենք ունի, քանի որ հիմա ընտրացուցակները ԿԸՀ-ում բաց են։ Այսինքն՝ երեւում է, թե ով է ընդգրկվել՝ աշխատավայրը, բնակության հասցեն։ Եվ գրանցումից հետո սկսվում են ճնշումներ թեկնածուների վրա, որ դիմում գրեն, հրաժարվեն։
Սեպտեմբերի 25-ի ընտրություններից օրեր առաջ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում առաջադրված «Հանուն ժողովրդի» դաշինքի 23 հոգանոց ցուցակից 19 հոգի մեկ գիշերվա մեջ ինքնաբացարկ է հայտնել, եւ ԿԸՀ-ն սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ անվավեր է ճանաչել այս ուժի մասնակցությունը։ Եթե գոնե 5 թեկնածու մնար ցուցակում, ապա օրենքը թույլ կտար մասնակցել։
Գյուլագարակում ՔՊ-ն «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջ է ընդամենը 48 ձայնով։ «Հանուն ժողովրդի դաշինքը» ձեւավորվել էր Վահան Բաբայանի Ռեֆորմիստների եւ նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցության միավորմամբ։ Վահան Բաբայանին երեկ հարցրինք՝ արդյո՞ք ճնշում են գործադրել թեկնածուների վրա։ Պատասխանեց, որ փաստ չունի, ցուցակում ընդգրկված թեկնածուները փոխանցել են, թե իբր բոլորը միանգամից փոշմանել են, որ առաջադրվել են։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը