Սելին Դիոնը երիտասարդ պարողի հետ սիրավեպ է սկսել
Վերջին ժամանակներս Սելին Դիոնը ավելի հաճախ է սկսել հասարակության մեջ հայտնվել գայթակղիչ և «կանչող» հագուստներով: 49-ամյա երգչուհին իրեն թույլ է տվել մերկ լուսանկարվել սնդուսափայլ ամսագրի համար: Իսկ սյժմ նա թեթև սիրավեպ է սկսել իր խմբի երիտասարդ պարողի հետ: Թեև երգչուհին հավաստիացնում է, որ ինքն ու Պեպե Մունոսը սոսկ ընկերներ են, զույգի պահվածքը այլ բանի մասին է վկայում: Սելինը որոշել է դադարեցնել Եվրոպայում համերգային շրջագայությունը և Մունոսի հետ մեկնել է Փարիզ:
