Ոստիկանը ցանկանում էր ձերբակալել օպերային երգչուհի, վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանին
Երբ օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը Շինարարների փողոցի վրա գտնվող իր բնակարանում պարապել է, հարևանի բողոքի հիման վրա, նրան է այցելել ոստիկանության Աջափնյակի բաժնի ներկայացուցիչը: «Այսօր Մոցարտ երգելու համար քիչ մնաց ինձ ձերբակալեին:Ոստիկանը ներխուժեց իմ բնակարան և հարցրեց`Ո՞վ է երգչուհին:Ի՞նչ անեմ, ռեպերտուարս փոխե՞մ»,-ասել է օպերային երգչուհին:
