Վրացի բանտարկյալները Ստամբուլում զանգվածային հացադուլ են հայտարարել
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են,որ Ստամբուլի բանտում ազատազրկման մեջ գտնվող շուրջ 150 վրացի բանտարկյալներ զանգվածային հացադուլ են հայտարարել: Բանտարկյալների ընտանիքների անդամներն էլ իրենց հերթին Ստամբուլի բանտի ղեկավարությանը մեղադրում են բանտարկյալների նկատմամբ ցուցաբերած դաժան և վատ վերաբերմունքի համար: Արդեն 4 օր տևող հացադուլի պատճառը բանտարկյալներին տրվող անորակ սնունդն ու բանտում աղոթքի համար նախատեսված անկյունի բացակայությունն է: Բանտարկյալների ընտանիքները մեղադրում են նաև վրացական դիվանագիտական ծառայություններին խնդրի նկատմամբ անհետևողական լինելու համար:
