Երկրաշարժ Էգեյան ծովում
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի, Թուրքիայի Քանդիլլի Սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, այսօր առավոտյան Էգեյան ծովում երկրաշարժ է գրացվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ։Ցնցումները զգացվել են Իզմիրի Դիքիլի շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:20-ի սահմաններում։
