«Ինչու՞ Իլհամ Ալիևը չմեկնեց Ռոհանիի երդմնակալությանը»

Այսօր Թեհրանում տեղի կունենա երկրորդ անգամ Իրանի նախագահի պաշտոնում վերընրտված Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը,որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը...Հարավային Կովկասի երկրներից միայն Հայաստանն է,որ նախագահի մակարդակով ներկայացված կլինի Թեհրանում...Վրաստանի պահով ամեն ինչ ավելի քան պարզ է...Թեհրանի և Թբիլիսիի հարաբերությունները խորը չեն և վրացիները Իրանի հետ հարաբերություններում ավելի շատ հայացքները սևեռում են դեպի Վաշինգտոն...Սակայն Ադրբեջանի առաջնորդի Թեհրան չմեկնելը բացահայտ դեմարշ է Թեհրանին...Նախ,Ադրբեջանը աշխարհում երկրորդ երկիրն է Իրանից հետո,որտեղ իշխանությունը գտնվում է շիա-մահմեդականների ձեռքում...Բացի այդ,Բաքվում չեն զլանում անըդհատ հայտարարել ադրբեջանա-իրանական եղբայրության մասին...Սակայն Ռոհանի երդմնկալության արարողությունը բացահայտեց Իրանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բավական մեծ քանակությամբ խնդիրները,որի պատճառով էլ հարևան եկրի նախագահի երդմնալակությանը Բաքուն կներկայացնի ոչ թե Իլհամ Ալիևը,այլ Միլլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովը... Հարց է առաջանում...Ինչու՞ Իլհամ Ալիևը չմեկնեց Ռոհանիի երդմնակալությանը... 1.Ադրբեջանի իշխանություններին դուր չի գալիս Իրանի էքսպանսիոնիստական հոգևոր քաղաքականությունը Ադրբեջանում...Դրա վառ օրինկաը 2015 թ-ի նոյեմբերի վերջին տեղի ունեցած "Նարդարանյան դեպքերն" էին... Ադրբեջանական իշխանությունները Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում բնակվող ծայրահեղական շիա մահմեդականներին հովանավորելու մեջ մեղադրեցին Իրանի իշխպանություններին...Բացի այդ Իլհամ Ալիևը հետապնդում է Ադրբեջանի "Իսլամական կուսակցության" անդամներին,որոնց կրկին հովանավորում է Թեհրանը...Ադրբեջանը բազմիցս է Իրանին մեղադրել իր ներքին գործերին միջամտելու մեջ... 2.Ադրբեջանը բացահայտ մեղադրում է Իրանին Արցախյան գոյամարտում և դրանից հետո Հայաստանին օգնելու մեջ...Ադրբեջանը նաև պահանջում է Իրանից միանալ Հայաստանի շրջափակմանը,որին ակտիվ մասնակցում է Թուրքիան...Թեհրանում հերքում են հայերին օգնելու մասին ադրբեջանցիների պնդումները և միևնույն ժամանակ հրաժարվում Հայաստանի շրջափակմանը միանալու Բաքվի հորդորներին՝ ևս մեկ անգամ ապացուցելով,որ Բաքվի պնդումներն այն մասին,որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հիմքեր ունի,տարրական ապատեղեկատվություն է,որի հեղինակները Բաքուն և Անկարան են... Չնայած նրան,որ ՌԴ-ի,Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է երկաթուղային և ավտոմոբիլայն տրանսպորտային կապերի միավորման մասին՝"Հյուսիս-Հարավ" պայմանագիրը,Թեհրանն այնքան էլ չի շտապում այն կյանքի կոչել,որը բավական նյարդայնացնում է Բաքվին...Ինաի իշխանությունները գումար չեն տրամադրում այն իրականացնելուն,քանի որ դա հետաքրքրում է միայն Բաքվին... 3.Չմեկնելով Ռոհանիի երդմնակալությանը Իլհամ Ալիևը Արևմուտքին և ԱՄՆ-ն ցույց տվեց,որ նա խաղում է նրանց կանոններով՝ապագայում ակնկալելով ինչ-որ ադրբեջանամետ "շարժեր" Արցախյան հիմնախնդրի հարցում... Իլհամ Ալիևը կարծում է,որ չմեկնելով Թեհրան նա շատ մեծ նվեր է անում նաև Իսրայելին,որը դարձել է Բաքվի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում և որին Իլհամ Ալիևը թույլատրել է Ադրբեջանի տարածքը դարձնել պլացդարմ՝ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սանձազերծման դեպքում... 4.Շիա-մահմեդական Ադրբեջանի նախագահի չմեկնելը Իրանի նախագահի երդմնակալությանը նաև մեսիջ է Սաուդյան Արաբիային և վերջինիսկ կողմից ղեկավարվող սուննի-մահմեդական կոալիցիային,որը չի էլ թաքցնում իր հակաիրանական բնույթը...Սա պայմանավորված քայլ է Թուրքիայի հետ,որն այս պահին խաղում է իր սեփական խաղը և փորձում է ուժեղացնել իր դիրքերը "Քաթարյան ճգնաժամի" պատճառով պառակտված արաբական աշխահում... Այսինքն,Թուրքիան խաղում է Քաթարի օգտնին,որին պաշտպանում է նաև Իրանը,իսկ թուրքիայի հարավկովկասյան "կլոն" Ադրբեջանն այս պահին գերադասում է Էր Ռիադին և նրա կողմակիցներին հաճոյանալ... Ադրբեջանի բռնապետի չմեկնելը Հասան Ռոհանիի երդմնակալությանն Թեհրանն անուշադրության չի մատնի...Իրանում բավական լավ տեղյակ են իրեն շիա-մահմեդական համարող Ադրբեջանի հակաիրանական բոլոր քայլերին...Թեհրանում լավ տեղյակ են Բաքվի,Արևմուտքի և Իրսյալելի որոշ հակաիրանական ծրագրերին՝սկսած Իրանում բնակվող թուրք-շիաներին օգտագործելու և Իրանի ներաքղաքական իրավիճակը լարելու ծրագրերից և Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելուց,որոնց հովանավորում է Բաքում,որը չի էլ թաքցնում այն, վերջացրած՝ Ադրբեջանի տարածքում մի քանի հարյուր հրեա ռազամական մասնագետների տեղակայումը,որոնք զբաղվում են հակաիրանական և լրտեսական գործունեությամբ... Հակաիրանական այս խաղում Բաքվի մասնակցություջնը ծանր հետևանքներ կարող են ունենալ ալիևյան սուլթանության համար... Ի դեպ,քիչ առաջ պարզ դարձավ,որ ազերների հոգևոր առաջնորդ Փաշազադեն,որն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ինչ-որ միջոցառման է մասնակցում Թեհրանում ևս կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը... Հ.Գ.Ըստ իրանական ԶԼՄ-ների,Հասան Ռոհանիի երդմնակլությանը կմասնակցի 92 երկրների պատվիրակություններ..Նրանցից 8-ը՝նախագահների մակարդակով,19-ը՝խորհրդարանի ղեկավարների մակարդակով,11-ը՝ԱԳՆ նախարարների մակարդակով,35-ը՝նախագահների հատուկ բանագնացների մակարդակով...  Գագիկ Համբարյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am