«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակում նույն օրը թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Մասնավորապես՝ ծնողներին նսեմացնելով բերման ենթարկելու համար Վահե Ղազարյանը բարկացել է ենթակաների վրա՝ ասելով, թե բիրտ ուժի կիրառման կարիք չկար. «Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»:
Եւ այսպես, Վահե Ղազարյանն իր մեղքը փորձում է բարդել ենթակաների վրա, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչեւ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը. մինչդեռ հասարակական կազմակերպությունները շարունակում են պահանջել ոստիկանապետ Ղազարյանի հրաժարականը: Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում խայտառակություն էր եւ անբարոյականություն»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը