Ռուս մոդերատորը խայթել է հայ պաշտոնյաներին

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սեպտեմբերի 19-ին Երեւանում անցկացվել է «Ռուս-հայկական բիզնես երկխոսություն-2022» գործարար համաժողովը: Մասնակցել են պաշտոնյաներ Ռուսաստանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ գործարարներ 2 երկրներից։ Բարձր ներկայացուցչական կազմ է ներկա եղել՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, մասնակցել են նաեւ ոլորտային նախարարներ եւ փոխնախարարներ։ Հայկական կողմից ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ ոչ միայն։ Նաեւ՝ ոչ մեծ թվով գործարարներ։

Մեզ ասացին, որ միջոցառման մոդերատոր Պրիմակովը, ով Россотрудничество-ի ղեկավարն է, ֆորումի բացման ու փակման ժամանակ խայթոցներ է ուղղել, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ են պարունակել։ Նախ, միջոցառման բացման ժամանակ հեգնել է` «մեր թարգմանչի հետ ամեն ինչ նորմալ է՝ ոչ մի խնդիր չկա»։ Դրանով ռուս մոդերատորն ակնարկել է Նենսի Փելոսիի այցի ժամանակ թարգմանության հետ կապված խնդիրները։ Իսկ միջոցառման վերջում խայթել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե ինքը «հույս ունի, որ չեն դադարեցնի իրենց հետ համագործակցությունը եւ դուրս չեն գա այս ձեւաչափից»՝ հավանաբար, ակնարկելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։ Դրանից Քերոբյանն անակնկալի է եկել եւ արձագանքել է, թե «շատ տարօրինակ հարց է տալիս» Պրիմակովը, եւ սկսել է երկար-բարակ բացատրել, որ իրենց կողմից նման մտադրություն չկա։

 

դիտվել է 2058 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am