«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից կսկսի գործել «Շանգրի Լա» խաղատունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Այն գրեթե 4 տարի չէր գործում` իշխանությունն իր քաղաքական տարաձայնությունները Գագիկ Ծառուկյանի հետ «կոտրեց» այս խաղատան գլխին, որն ամսական 2 միլիոն դոլարի չափ հարկ էր վճարում պետական գանձարան:
Տարբեր ստուգումներ կազմակերպեցին, օրինական լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ փակեցին կազինոն, եւ «Մուլտի գրուպը» դիմեց դատարան ու դատական կարգով հասավ նրան, որ ոչ միայն լիցենզիան օրինական ճանաչվեց, այլեւ տույժ-տուգանքները պետական գանձարանից մուծվեցին: Հիմա բոլոր արգելքները վերացվել են, եւ խաղատունը շուտով կսկսի գործել: Սակայն այս ընթացքում խաղատան ողջ անձնակազմը ցրվել, հեռացել է, իսկ խաղատունն աշխատեցնելու համար անհրաժեշտ է 700-ից ավելի աշխատակից: Ստիպված են եղել այդ կադրերի մոտ կեսին հրավիրել դրսից:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը