Նոր սպառնալիքներ. Հայաստանի դեմ պատերազմի «հողը» պատրաստ է

Նիկոլ Փաշինյանը երեկոյան մեկնել է Նյու Յորք: Նրա աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախատեսված են Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:

Այս օրերին Նյու Յորքում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը հանդիպումներ է ունենում գործընկերների հետ: Նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ելույթ ունենալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը, կոչ է արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։ Այդ միջոցառմանը մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ում նաև հանդիպումներ է ունեցել Սերբիայի, Ավստրիայի արտգործնախարարների, Կոսովոյի փոխվարչապետ, արտգործնախարարի հետ՝ նրանց ներկայացնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծելով միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը:

Երեկ էլ նա հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ադրբեջանի գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակում անդամ երկրների ստանձնած պարտավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան, ասել է Միրզոյանը:

Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։

Նա ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգնման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը և հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։

Միրզոյանը նույն օրը հանդիպումներ է ունեցել նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի, Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ:

Բացի հայտարարություններից` ի՞նչ կոնկրետ արդյունքներ արձանագրում Փաշինյանի կառավարությունը՝ նոր պատերազմի պայմաններում: Զրո՛, ոչ մի արդյունք, դատարկ խոսքեր, և մեկ էլ մի փոքր հույս, որ Հայաստանի դեմ նոր հնարավոր պատերազմը մի քիչ կուշանա...

Թղթի վրա և գործնականում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվո՞ւմ են: Բացի հեռախոսազանգերից՝ այլ միջոցներ նրա նկատմամբ կիրառվո՞ւմ են: Ո՛չ:
Երեկ բառացիորեն Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին:

Մինչ Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ում միջազգային գործընկերների հետ հանդիպումներում խոսում էր խաղաղության գնալու Բաքվի պատրաստակամության մասին, Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին: Իլհամ Ալիևն այսօր Լաչինում Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»:

«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով: Սեպտեմբերի 13-ին, երբ մեր դեմ հերթական սադրանքը իրականացվեց, ադրբեջանական բանակը պատասխանեց ու թշնամուն իր տեղը դրեց: Ես հուսով եմ, որ սա վերջապես դաս կլինի նրանց: Քանի որ տեսան, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի: Ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն մեզ չի կանգնեցնի: Մենք մեր հողի վրա ենք ու մեր հողն ենք պաշտպանում»,-հայտարարել է Ալիևը:

Նա պնդել է, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում, և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան:

Ադրբեջանի նախագահն ասել է, թե ադրբեջանական կողմը 20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ ունի, և դրանց հիման վրա պետք է սահմանազատման աշխատանքներ տարվեն: Թե ինչ քարտեզներ են ու արդյոք Հայաստանը ընդունում է դրանք, Ալիևը չի մանրամասնել։ Դեռ անցած տարի Ռուսաստանի նախագահն առաջարկել էր սահմանազատումն իրականացնել ռուսական բանակի գլխավոր շտաբում պահվող քարտեզներով, սակայն մինչ օրս էլ հայտնի չէ՝ որ թվականի քարտեզն է հիմք ընդունվելու դելիմիտացիայի համար։

«Եթե Հայաստանը ուզում է մեզ մեղադրել, թե մենք իրենց տարածք ենք ներխուժել, դա ոչ մի հիմնավորում չունի: Նախ և առաջ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին: Նրանք կարծում էին, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը իրենց է մնալու: Այդ պատճառով էլ ոչ մի բան չեն արել հայ - ադրբեջանական սահմանին», - պնդել է Ալիևը:

Ահա, ցինիզմի ու սանձարձակության նման դրսևորման պայմաններում՝ ՀՀ իշխանությունները Ալիևի հետ կրկին բանակցելու պատրաստակամություն ունեն ու արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպեցին, բանակցեցին, իսկ հաջորդ օրն իսկ արդեն Ալիևը շարունակում է սպառնալ...

Ալիևը նաև խոսել է Հայաստանին առաջարկված խաղաղության պայմանագրի մասին՝  նշելով, որ դրա համար Բաքուն Երևանին ներկայացրել է 5 սկզբունք, Հայաստանը դրանք բանավոր ընդունել է, բայց գործնականում ոչինչ չի արվում՝ ժամանակ ձգելով: «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի համաձայն, Հայաստանը պետք է դուրս բերեր իր զինված ուժերը Ղարաբաղից: Դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել:

Հայաստանը պետք է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրեր: Մինչ օրս ոչ միայն չեն տվել միջանցք, նույնիսկ դրա երթուղին մեզ չեն ասել: Գործնական ոչ մի քայլ չեն արել», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը մինչև հաջորդ տարեվերջ Հայաստանի սահման տանող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը կավարտի, այնինչ, նրա խոսքով, հայկական կողմում ոչինչ չի արվել և կարծես չեն էլ ուզում անել:

Սա է վիճակը: Նոր պատերազմի համար Ալիևը շարունակում է իր պատկերացմամբ՝ «հիմքեր» ստեղծել: Ահա թե ինչ է տանում Փաշինյանի իշխանության անգործությունը դիվանագիտական ճակատում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4179 անգամ
Լրահոս
Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր Նիկոլի Հայաստանում. 71-ամյան քայլիստ թոշակառու Հակոբին գործի են ընդունում, իսկ 63-ամյա թոշակառուներին գործից ազատում են Եթե դա այդպես չէ, ապա պետք է խստորեն պատժվի Ավինյան Տիկոն Դու քաղաքապե՞տ ես, թե՞ օդի աղտոտվածությունը չափող կայանի խոսնակ Գազայի հատվածում հրադադարի հայտարարումից հետո հայտնաբերվել է եւս 151 մարմին Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը Մի ամբողջ մայրաքաղաք թունավորված է․ թե բա սիրահարվելու քաղաք․ լրագրող Երևանը ոչ թե զարգանում, այլ խեղդվում է 44-օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի զեկույցը՝ դանդաղ գործարկվող ռումբ՝ Փաշինյանի համար․ ՔՊ-ն ներսից պայքարու՞մ է Փաշինյանի դեմ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ մեկուսարանից Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է անհապաղ հրաժարական տան․ Դերենիկ Մալխասյան Ռուսաստանում առաջարկել են զրկել Ալլա Պուգաչովային պետական թոշակից ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Ռուսական զորքերը հարվածել են Խարկովում գտնվող Ուկրաինայի ԶՈւ-ի շտաբին Ջալալ Հարությունյանն առ այս պահը ՔԿՀ չի տեղափոխվել. դատական ակտը չի կատարվում Երևանում հայտարարություններ են փակցված 1֊6 դասարանցիների դասերի պատրաստման մասին Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ․ Դանիելյան Դաժան սպանություն՝ սպանել են մահացածի կնքահորը Նոր մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած դեպքից «Պետականության փլուզման վտանգավոր փուլը». Սուրեն Սուրենյանց Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am