Հերթական «առումն» ու «միջանցքը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, մեղմ ասած, խայտառակությանը, որ երեկ տեղի ունեցավ Եռաբլուրում, դժվար է որակումներ տալ հրապարակման ենթակա ձևակերպումների շրջանակներում: Իրականում դա այս իշխանության դեմքն է, և այստեղ նույնիսկ զարմանալու ոչինչ չկա. սա առաջին դեպքը չի: Մասնավորաբար, Եռաբլուրի «առումը» օպերացիան Նիկոլն արդեն մեկ անգամ արել է՝ իր կողմնակիցների հետ քայլերթ իրականացնելով, ճնշելով զոհվածների հարազատներին, ոտնատակ տալով բոլոր սրբությունները: Երեկ նա տասնյակ այլ քպականների հետ Եռաբլուր էր գնացել առավոտ կանուխ, որ ոչ մեկի չհանդիպի, որ ոչ ոք իրեն չհանդիպի:

Բայց զոհվածների ծնողներն արդեն այնտեղ էին, ու «բերետավորներն» սկսեցին «Նիկոլի միջանցք» բացելու օպերացիան: Արդյունքում բերման ենթարկվեց մոտ չորս տասնյակ անձ, այդ թվում՝ կանայք՝ մեր հերոսների մայրերը, քույրերը... Այս սարսափի շարունակությունը ոչ պակաս անբարո էր հատկապես մերձիշխանական որոշ շրջանակների կատարմամբ, որոնք փորձեցին մեղադրել նահատակների հարազատներին, այդ ամենի մեջ գտնել ինչ-որ «հետքեր» ու «ականջներ»: Իսկ մի ակտիվ «նիկոլական» նույնիսկ գրել էր, թե «նման ծնողներն» արժանի են քաշքշոցի, նույնիսկ կարելի է նրանց բանտարկել: Ոստիկանների պահվածքը «անթույլատրելի» որակեցին որոշ քպականներ ու իբր «չեզոքներ»՝ այս դեպքում էլ փորձելով ամբողջ մեղքը բարդել «բերետավորների» վրա, բնականաբար, անտեսելով, թե ում հրահանգն էին նրանք կատարում, ում համար էին «միջանցք» բացում: Թեպետ, իհարկե, համաձայն ենք, որ հրաման կատարելը չի նվազեցնում նրանց արարքի անբարոյականությունը:


Ի դեպ, որոշ նիկոլապաշտներ փորձեցին մեղադրել զոհվածների հարազատներին, որ նրանք կոտրել են կառավարության ու նախագահի կողմից դրված ծաղկեպսակները: Քայլը գուցե, այսպես ասած, ամենագեղեցիկներից չէր, բայց դա հաջորդել էր զոհվածների հարազատների հանդեպ դրսևորված վայրագությանը: Եվ հետո, փաստը մնում է փաստ, որ իրենց զավակների զոհվելու պատճառ, Եռաբլուրը բազմապատկած, երկիրը կործանման եզրին հասցրած Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց զավակների շիրիմին ծաղիկ կամ ծաղկեպսակ դնելը, ընդհանրապես նրանց շիրիմներին այցելելը մարդիկ համարում են սրբապղծություն: Իրականության աչքերին նայելու համար քաջություն է պետք ունենալ: Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս իշխանություններն ուժը կիրառում են այնտեղ, որտեղ իրենց իշխանությունը պահել է պետք:

«Իրենք վտանգը ոչ թե թուրքի, ադրբեջանցու մեջ են տեսնում, այլ, օրինակ՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների մեջ, որոնք, իրենց կարծիքով, սպառնալիք են իրենց իշխանության համար»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ կարծում է, որ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: «Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Համբարյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 401 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am