Մանրածախ առևտուրը կծածկվի ՀԴՄ-ով

«Հայոց աշխարհ»-ը գրում.«Կառավարությունը մտադիր է ՀԴՄ-ով ծածկել մանրածախ առևտրի ամբողջ ոլորտը: Դրանով ակնկալվում է ստեղ­ծել ապրանքների ստվերային տեղաշ­արժը հսկելու, այն օրինական դաշտ բերելու պայմաններ: Առևտրի ոլոր­տում ՀԴՄ-ների տեղադրումն ի սկզբանե ուներ այդ նպատակը: Այլ հարց է, թե մինչ օրս որքանով է հաջողվել հասնել դրան: Մանրածախ առևտրի ոլորտը հիմնա­կանում ծածկված է ՀԴՄ-ներով: Այնու­հանդերձ դեռևս կան բազմաթիվ փոքր օբյեկտներ, որոնք չեն կիրառում հսկիչ մեքենաներ: Խոսքը շուրջ 25 հազար տնտեսավարողների մասին է: Կառավարությունը հակ­ված է մինչև տարեվերջ առևտրի փոքր կե­տերում, որոնք տեղակայված են մեծ մա­սամբ մայրաքաղաքից դուրս, ավարտել հսկիչ մեքենաների տեղադրումը: Դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 6,5 մլն դոլար: Անշուշտ, քիչ գումար չէ: Բայց կառավա­րությունը մտադիր չէ հրաժարվել դրանից: Ուստի պատրաստվում է ՀԴՄ-ների տե­ղադրման հետ կապված ֆինանսական խնդիրը լուծել վարկերի հաշվին: Դրանով կսուբսիդավորվի փոքր օբյեկտների հսկիչ մեքենաների գնի մի մասը: Սահմանամերձ համայնքներում դրանք կտրամադրվեն անվճար: Շնորհիվ այս ամենի՝ առևտրի ոլորտը ամբողջապես կմտնի ՀԴՄ-ների հս­կողության դաշտ: Սակայն, թե դա ինչպես կազդի իրացման ստվերային շրջանառությունների վրա, շատ վաղ է ասել: Որքան էլ այս ամենի հիմ­քում ստվերի դեմ պայքարն է, այնուհան­դերձ միայն հսկիչ մեքենաների տեղադրու­մով հազիվ թե հաջողվի լուծել այդ խնդիրը: Այնպես, ինչպես չի լուծվել մինչ օրս: Ինչպես հայտնի է, բազմիցս փորձեր են արվել հսկիչ մեքենաների կիրառման միջո­ցով պայքարել մանրածախ առևտրի ոլոր­տում գոյություն ունեցող ստվերի դեմ: Սա­կայն հիմա էլ այն շարունակում է արդիա­կան մնալ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am