Գրիմ իշխանության կոռումպացված ու փտած երեսին

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը քննարկում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությունը: Քվեարկությունը կկայանա այսօր, եւ, բնականաբար, նա կընտրվի: Ընդ որում, կընտրվի ձայների շատ ավելի մեծ թվով, քան պահանջվում է: Նրա օգտին կքվեարկեն նաեւ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր երեկ իրենց ելույթներում՝ չվախենալով անգամ «իշխանությանը ծախվելու» մեղադրանքներից, որոնք միանշանակ հնչելու են, հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը: Ու թեեւ խնդիրն անձը չէ, ինչպես ներկայացնում են գրեթե բոլորն իրենց ելույթներում, այդուհանդերձ, նաեւ անձն է. իշխանությունը ՄԻՊ պաշտոնում ներկայացրել է իսկապես պարկեշտ, կիրթ թեկնածուի, որը չի բավարարում, թերեւս, միայն հասարակության կողմից ճանաչված լինելու պահանջին: Ի դեպ, այս առումով շատ տեղին էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: «Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ իշխանության միջին օղակներում ձեւավորվել է պրոֆեսիոնալ եւ պարկեշտ պաշտոնյաների մի խավ, ովքեր ի վիճակի են Հայաստանի շահերից եւ ժողովրդի շահերից բխող գործունեություն ծավալել, ու այդ պաշտոնյաներին իշխանությունը մտցրել է իրենց շարքեր գրիմի համար: Սա, ըստ էության, գրիմ է իշխանության կոռումպացված երեսին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նաեւ այդպես հիմնավորելով Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկելու՝ իր դիրքորոշումը: Իսկապես, իշխանության մեջ կան տասնյակ, գուցե հարյուրավոր պարկեշտ, պրոֆեսիոնալ կադրեր, որոնք, սակայն, ոչ թե իշխանության «բովանդակությունն» են, այլ, որքան էլ անհաճո հնչի, «տեխնիկական մասը», այսինքն՝ հանդես են գալիս ոչ թե՝ որպես բովանդակություն, այլ՝ ձեւ: Այն դեպքում, երբ որպես «բովանդակություն» հանդես եկող իշխանության դեմքերն ունակ չեն անգամ տեխնիկական աշխատանքի, որովհետեւ ունակ չեն գրեթե որեւէ բանի: Իրականում Հայաստանի խնդիրների հիմքում ընկած է հենց այդ՝ ձեւի ու բովանդակության հակադրությունը, ձեւը բովանդակություն դարձնելու եւ փտած բովանդակությունից հրաժարվելու հրամայականը: Կնպաստի՞ Արման Թաթոյանի ընտրությունը կամ նշանակումը ՄԻՊ-ի պաշտոնում այդ գործընթացին: Դժվար է ասել: Բայց փորձել գուցե պետք է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am