Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի գտնվելու «Եռաբլուրում», քանի որ նա է պատերազմի պարտության մեղավորը։ Այս մասին այսօր ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի մայրը՝ Զորանուշ Սահակյանը։
«Ժամը 12-ից այստեղ ենք, ժամը 5-ից սկսեցին կարմիր եւ սեւբերետավորներ կուտակվել։ Մենք փակեցինք ճանապարհը, որ չթողնեինք Փաշինյանը բարձրանար։ Ժամը յոթին շարժ երեւաց, որ գալու է։ Բերետավորերը սկսեցին բերման ենթարկել ծնողներին։ Ինձ էլ էին փորձում բերման ենթարկել, գիտակցությունս կորցրի։ Փաշինյանը չպետք է այստեղ լինի, որովհետեւ այս ամենի մեղավորն ինքն է։ Ես Հադրութի Տող գյուղից եմ։ Կորցրել եմ ամեն ինչ, վախենալու բան չունեմ։ Նիկոլ Փաշինյանը մեզ զրկեց տնից, տեղից, հողից, երեխուց։ Ինքն իրավունք չունի գա իմ երեխու շիրիմին ծաղիկ դնելու կամ խոնարհվելու։ ՔՊ-ական չորս պատգամավոր եկան, չթողեցի, ասացի՝ իրավունք չունեք իմ երեխուն մոտենալու, լարեցի իրենց։ Անահիտ Ավանեսյանին էլ ասացի՝ իրավունք չունես իջնես ներքեւ, չիջավ։ Ով ախոռից է, իրավունք չունի իմ երեխու մոտ գալու»,- ասաց Զորանուշ Սահակյանը։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը