Հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջերս Ռուսաստանի բարձրաստի­ճան պաշտոնյա Վոլոդինը մեզ տե­ղեկացրեց, որ եթե Հայաստանի պետական երկրորդ լեզուն ռուսերենը լի­ներ, ապա հայ վարորդներն էլ ղրղըզ, ուզբեկ ու ղազախ վարորդների պես Ռուսաստանում ավտոմեքենա վարելու ու ավ­տոմեքենա վարելով եկամուտ ստանալու հնարավորություն կունենային: Այս փաստը Հայաստանում բուռն քն­նարկումների, ավելի ճիշտ՝ բուռն քննադատությունների տեղիք տվեց: Նույնիսկ մեր ամենահիվանդագին ու ամենածայրահեղական ռուսամետները նպատակահարմար ու տրամաբանական չհամարե­ցին, որ ռուսաց լեզուն Հայաստանում կա­րող է երկրորդ պետական լեզու հռչակվել: Ճիշտ է, Հայաստանում ռուսամետներն ու ռուսասերները քչություն չեն անում, բայց դա, պարզվում է, բավարար չէ, որպեսզի ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ պե­տական լեզու հռչակվի: Ավելի տրամա­բանական կլիներ, եթե ռուսները Ուկրաի­նայի իշխանություններից պահանջեին ռուսաց լեզուն Ուկրաինայի երկրորդ պե­տական լեզու հռչակել, սակայն հասկա­նալի պատճառներով դա չեն անում, չնայած Ուկրաինայով ռուսները չափա­զանց լուրջ քանակություն են կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե առողջ տրամաբանությամբ առաջնորդվենք, ավելի շուտ հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական երկրորդ, երրորդ կամ չգիտեմորերորդ պե­տական լեզվի կարգավիճակ տրվի, որովհետև հայերը Ռուսաստանում նույնիսկ տոկոսային առումով ավելի շատ են, քան ռուսները՝ Հայաստանում: Եվ ընդհանրապես՝ ինձ հայտնի չէ աշխարհում որևէ երկիր, որտեղ ավելի քիչ ռուսներ ապրեն, քան Հայաստանում: Դա նույնպես հիմք է, որպեսզի Հայաստանի բարձրաստիճանները հակադրվեին Վյաչեսլավ Վոլոդինին»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am