Թուրքիայի վարչապետը լրագրողներին արձակուրդի է ուղարկել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խորհուրդ է տվել լրագրողներին գնալ հանգստի, քանի որ վերջին շրջանում երկրում ուշագրավ զարգացումներ չկան և գրելու բան չկա:Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, լրագրողների հետ ամեն շաբաթ իրականացվող հանդիպումներից մեկի ժամանակ Յըլդըրըմը հոգնած տեսք է ունեցել, լրագրողների մի քանի հարցերին պատասխանելուց հետո էլ կոչ է արել նրանց մեկնել հանգստի:
