Ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հետ. արցախցիները մտահոգված են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։


Փոխանցել է, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված՝ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, ադրբեջանական զորքն էլ ելման դիրքեր կվերադառնա։ Արցախյան կողմին, սակայն, այս հայտարարությունը ոչ թե հանգստացրել, այլ մտահոգվելու ու մի շարք հարցեր բարձրացնելու տեղիք է տվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արցախցիները հետաքրքրվել են, որ եթե ՀՀ սուվերեն տարածքը պահպանվի, ու Փաշինյանը ստորագրի այդ պայմանագիրը, ապա ինչ է լինելու Արցախի ու Արցախի կարգավիճակի հետ։ ՀՀ-ի հարցերը լուծելն ու մի կողմ քաշվելն Արցախից հրաժարվե՞լ է նշանակում. սա արցախցիների հիմնական խնդիրն է։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել։ Ըստ էության, Արցախի պատվիրակության հարցն առկախված է մնում։ Դատելով հանգամանքից, որ արդեն օրեր շարունակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ են ընթանում, կարելի է ենթադրել, որ արցախցիներն, այնուամենայնիվ, մտահոգություն են տեսնում չարաբաստիկ այդ պայմանագրի մեջ այն մասով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Արցախը կարող է Ադրբեջանի ամբողջականության մեջ դիտարկվել, ինչը միանշանակ Արցախի կորուստ է նշանակում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի հարցով անհանգստացած արցախցիների երեւանյան հանդիպումները նաեւ այսօր կշարունակվեն. նրանք կհանդիպեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 568 անգամ
Լրահոս
«Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am