«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջեւ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել:
«Բացի այն, որ ուղիղ եթերով նայել են, թե ինչ է կատարվում ԱԺ դարպասների առջեւ, նաեւ որոշել են, թե որն է լինելու իրենց քայլերի հաջորդականությունը: Փաշինյանը նրանց փոխանցել է, որ թեեւ սահմանի վիճակը գնալով կայունանում է, բայց պետք է այնպես անել, որ հասարակությանը շեղեն այդ օրակարգից: Լավագույն տարբերակ է ընտրվել հերթական անգամ ընդդիմադիրներին թիրախ դարձնելը»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա էր պատճառը, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ՔՊ-ականները խորհրդարանում, իրար հերթ չտալով, մեկը մյուսի մեջ մրցավազքի մեջ մտնելով, քննադատեցին ու դատափետեցին ընդդիմադիրներին գրեթե ամեն ինչի՝ թալանից մինչեւ բռնի ուժով իշխանազավթման եւ ընդդիմադիր դաշտը զավթելու համար: Իշխանականները մոռացան թերեւս ընդդիմադիր պատգամավորներին նաեւ Քենեդու սպանության համար մեղադրել, այդպես գուցե նաեւ ամերիկացիներին սիրաշահող նոտա հղեին:
Զավեշտը՝ զավեշտ իհարկե, բայց փաստն այն է, որ հասարակությունը վաղո՜ւց հոգնել է «նախկիններն են մեղավոր» անդուլ ու ծեծված թեզից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը