Սուքիասյանը պաշտպանում է Հայաստանակործանի՞ն (video)

Ոչ չեմ միանա իմպիչմենթի գործընթացին, ի՞նչ իմպիչմենթ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչտուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կմիանա վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթացին, եթե այդպիսին սկսվի:

«Ամեն մարդ ինքն իր համար նոր երգ է հորինում, սկսում է յդ երգը երգել: Հորինում են քաղաքական այն ուժերը, որոնք ամոթ չունեն: Եթե ամոթ ունենային, կկանգնեին պետության հիմքերի կողքին, դա իշխանությունն է, կառավարությունն է, ՊՆ-ն է: Երբ ուսումնասիրում ենք մեր հազարամյա պատմությունը, բոլոր ժամանակներում պետականության ունեցած ժամանակներում Հայաստանի պետությունը, թագավորությունը քանդվել է այս նույն ձեւերով: Իհարկե, մարդիկ կան, որ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ մարդիկ կան, որոնք շփոթմունքի մեջ են, մարդիկ կան էմոցիոնալ են, ստանում են տեղեկություններ, սկսում են էմոցիոնալ գործողությունների մասնակցել: Սա խպետք է վերանա, սա պետություն է,մեր պետականության հիմքերը պետք է լինեն շատ ամուր»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մարդիկ վրդովվել էին վարչապետի երեկ ԱԺ-ում արած հայտարարությունից, թե ինքը կստորագրի փաստաթուղթ, որից հետո գուցե իրեն դավաճան կոչեն, Սուքիասյանն արձագանքեց. «Ինձ ներկայացրել են, թե ինչպես են սոցիալական կայքերում խեղաթյուրել ՀՀ վարչապետի խոսքերը: Խնդրում եմ, դրեք մի քանի անգամ նայեք իր խոսքն ԱԺ-ում: Ոչ մի ժամանակ չի եղել, որ միլիարդից ավել գումար պահւստներում ունենաս քո երկրի պաշտպանության համար: 50 մլն դոլարի համար աղաչում էին, որ մի զենք առնեին: Ի՞նչ են ուզում էս երկրից: 1,5 մլրդ փող է հավաքվել: Սա է պետությունը, միլիարդներ ենք հավաքելու, բայց չենք կռվելու, ուժեղ ենք լինելու: Պետք է զենք ունենաս, որ քեզ հետ չկռվեն, պետք է գումար ունենաս, որ քեզ հետ չկռվեն: Սա է իրականությունը:

Իսկ երբ հարձակվում էին Փաշինյանի վրա, պաշտպանության նախարարի վրա, ինձ վրա, պատճառը գիտեի՞ք: Որ թուլացնեին իշխանությունը»:

դիտվել է 850 անգամ
Լրահոս
Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am