Աֆղանստանում վրացի զինծառայող է զոհվել
Աֆղանստանի Բահրամ ավիաբազային հարակից պարեկակետի վրա հարձակման հետեւանքով վրացի զինծառայող է զոհվել: Այս մասին հաղորդում է Գրուզիա օնլայնը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը: Հարձակման ժամանակ Վրաստանի Զինված ուժերի եւս երեք զինծառայող վիրավորվել է: Նրանց մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ բավարար:
