Պուտինը ժամանել է Սամարղանդ. նախատեսվում են հանդիպումներ Էրդողանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ժամանել է Սամարղանդ, որտեղ սեպտեմբերի 15-16-ը երեք տարվա ընթացքում առաջին անգամ անձամբ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի Պուտինը կհանդիպի օտարերկրյա առաջնորդների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, նա կշփվի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։
Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։