Քիչ էր մնում՝ բարիշեին

«Հրապարակ» թերթը գրում է․

Ընդդիմությունը երեկ իր այլընտրանքային նիստը թողել ու գնացել էր ԱԺ։ Նախորդ օրը նրանք նոր հարթակ էին ստեղծել եւ անգամ առաջին նիստն արել` «Անի գրանդ» հյուրանոցում, «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով, որի շրջանակներում նախօրեին խոսել էին Հայաստանի անվտանգության խնդիրներից, իսկ երեկ պետք է սոցիալ-տնտեսական հարցեր քննարկեին: Սակայն գիշերվա իրադարձությունների պատճառով հրաժարվել էին այդ քննարկումից եւ շտապել ԱԺ: Ավելին, ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսն անգամ առավոտ շուտ դահլիճ էին մտել ու ՔՊ-ականների հետ «բարեկամություն-բարեկամություն» էին խաղում։

«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցությունից էլ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը խելոք նստել՝ օրակարգ էին քննարկում, թե ինչպես գան եւ հայտարարության համատեղ նախագծի վրա աշխատեն։ Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանն էլ, տեսնելով, որ ընդդիմությունը, «երկրի շահով տոգորված», ինքնակամ եկել է ԱԺ ու հասել դահլիճ, որոշեցին, որ իսկը պահն է՝ նրանց հետ բարեկամանալու, համոզելու, որ երկիրը վատ վիճակում է պետք է հիմա բոլորս միասնական լինենք, ուստի լավ կլինի, որ ամբողջ ընդդիմությունը վերադառնա դահլիճ, մասնակցի նիստին, ու միասին մի հայրենանվեր հայտարարության նախագիծ մշակեն, որ ցույց տան աշխարհին, թե ընդդիմությունն ու իշխանությունը որքան միասնական են այս պահին միմյանց հետ։

Կարծես թե եկան համաձայնության, որ գնան ընդմիջման ու այդ ընթացքում աշխատեն համատեղ նախագծի վրա։ Բայց ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը եկավ դահլիճ՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակն ու պատասխանելու պատգամավորների հարցերին, իսկ ընդդիմությունը չկար։ Նրանք որոշել էին իշխանության հետ «համագործակցել» միայն համատեղ դատապարտող հայտարարության տեքստի շուրջ, այն էլ՝ եթե իրենց առաջարկությունները եւս ընդունի իշխանությունը։ Օրվա վերջում արդեն, երբ նորից կոչնակը հնչեց, ու պատգամավորները մտան դահլիճ, ՔՊ-ն ներկայացրեց իր նախագիծը, Արծվիկ Մինասյանը՝ ընդդիմության հայտարարության տարբերակը, պարզ դարձավ, որ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Թեեւ ՔՊ-ի կազմած հայտարարության բովանդակության հետ ընդդիմությունն անհամաձայնություն չուներ, բայց նրանք կարծում են, որ դա ամբողջական չէ, պետք էր մի երկու խիստ կետ էլ ավելացնել, որն իրենք առաջարկել էին, իսկ ՔՊ-ն՝ մերժել։ Դրա համար էլ դեմ չքվեարկեցին ՔՊ-ի բերած նախագծին։ Արդյունքում` ընդդիմություն-իշխանություն հարաբերական սիրախաղը շատ կարճ տեւեց։
ՔՊ-ականների նյարդերը տեղի տվեցին, ու սկսեցին դասեր տալ ընդդիմությանը, թե դուք պետական շահից հեռու եք, միասնական չեք եւ այլն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, նեղացած տոնով խնդրեց ընդդիմությանը, որ այլեւս չգան դահլիճ։ «Ուզում եմ հասկանամ․ վարչապետը եկել ասում ա՝ էկեք հարց տվեք, եկել ա, ներկայացնում ա՝ 49 զոհ ունենք, էսքան վիրավոր ունենք, մենք՝ մեր օրակարգն ունենք։ Մի եկեք, էլի, դահլիճ, անկեղծ խնդրում եմ ձեզ, որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, որպես ՀՀ քաղաքացի եմ խնդրում։ Որ գալիս եք, ո՞ւմ ա պետք։ Լուրջ եմ ասում՝ հազար ափսոս, որ նույնիսկ էս իրավիճակում դուք չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել»,- ասաց ԱԺ նախագահը։ Այսքանով երեկվա թատրոնն ավարտվեց։ Սակայն մեկ անգամ էլ հասկացվեց, որ իշխանության գիտակցությանը դեռ չի հասել, թե ով է իր հակառակորդը` ընդդիմությանն ավելի շատ են հակառակորդ համարում, քան այսօր մեր սահմանները գնդակոծող թշնամուն:

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am