Երկաթյա խցերը դագաղի են նմանվում. Կարո Եղնուկյանը չի ցանկանում գնալ դատարան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը դիմում է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին /Նախագահող դատավոր Ա.Գաբրիելյան/ Պատճենը՝ ուղարկվում է ՀՀ արդարադատության նախարար՝ Դավիթ Հարությունյանին և ՀՀ քրեակատարողական վարչության պետ՝  Ա.Օսիկյանին Թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով մեղադրյալ Կարո Հակոբի Եղնուկյանից, ՀՀ ԱՆ «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ, պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյան, հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64 Դ Ի Մ ՈՒ Մ Հայտնում եմ Ձեզ, որ հաջորդ 23.08.2017թ. դատական նիստին ես չեմ ներկայանալու դատարան հետևյալ պատճառաբանությամբ.

  1.  Իմ նկատմամբ Դուք կիրառել եք սանկցիա 10 ժամով և հաշվի առնելով Ձեր փորձը, թե Դուք ինչպես եք կիրառում դատավարական սանկցիաները, ապա Դուք առնվազն ևս 3 նիստերի ինձ չեք հրավիրելու նիստերի դահլիճ: Նախկինում Ձեզ 2 անգամ դիմումներով հայտնել էի, որոնց Դուք չեք անդրադարձել, որ իմ բացակայության ժամանակ չեմ լիազորել պաշտպանիս ներկայացնելու իմ շահերը, հետևաբար չկա օրենքով նախատեսված հնարավորություն, որ ես մասնակցեմ դատական նիստին: Ստացվում է, որ իմ դատարանի շենքի նկուղում գտնվելը դառնում է անիմաստ:
 
  1. Ես ունեմ առողջական խնդիրներ ունեմ մեջքի խրոնիկական ցավեր, և ինձ տեղափոխելու ժամանակ, հատկապես նման անմարդկային պայմաններում տեղափոխվելու ժամանակ մեջքիս ներվի բորբոքումը միշտ սրվում է:
Ես շոգին չեմ դիմանում: Շոգից ինքնազգացողությունս կտրուկ վատթարանում է և մի քանի անգամ եղել են դեպքեր, որ հասնելով դատարան, կարգադրիչները տեսնելով վիճակս առաջարկել են շտապօգնություն կանչել:  
  1. Տանել բերելու պայմանները անտանելի են: Ինձ տեղափոխում են մի մեքենայով, որում հարմարացված են երկաթյա խցեր, որոնք ավելի շուտ դագաղի են նմանվում: Երկաթը ամառվա շոգին շիկանում է և անհնար է դրա մեջ երկար գտնվելը:
Տեղափոխելու ժամանակ մեքենան, փորձելով հետևել առջևից ընթացող ուղեկցող մեքենային, կտրուկ արագություն է հավաքում և կտրուկ արգելակում է, որպեսզի չթույլատրի այլ մեքենա տեղավորվի տեղափոխող մեխենայի և առջից ընթացող մեքենաների մեջտեղում: Մեքենայում միշտ ուժեղ զգացվում է բենզինի կամ սալյարկայի ուգարի հոտը, որը էլ ավելի անտանելի էր դարձնում մեքենայում գտնվելը: Ինձ տեղափոխում են ձեռքերս շղթայված և ճանապարհի ողջ ընթացքում մի ձեռքով ամուր կառչում եմ ճաղերից, իսկ մյուս ձեռքով ամուր բռնում եմ ճաղերից կառչած ձեռքս, որ հանկարծ այն բաց չթողնեմ, քանի որ եթե ձեռքս բաց թողնեմ մեքենայի ընթացքի հետևանքով ես կամ աջ կընկնեմ կամ ձախ, իսկ երկու կողմերում էր երկաթյա ճաղեր են: Տեղափոխվելու ընթացքում անվագոտի ընդհանրապես չի օգտագործվում, և եթե մեքենան կտրուկ արգելակում է, ապա դեմքով կարող եմ հարվածել ճաղավանդակին: Եթե հանկարծ աննշան վթար լինի գլխով երկաթին հարվածելը անխուսափելի է, ինչը գրեթե զրոյացնում է ողջ մնալու հավանականությունը: Ամեն տեղափոխվելու ժամանակ իմ կողմից կիրառվում են անմարդկային ջանքեր անվնաս տեղ հասնելու համար: Այսպիսով նման անմարդկային պայմաններով և բոլորովին անտեղի ինձ քրեակատարողական հիմնարկից հենց այնպես առանց նիստին մասնակցելու դատարանի նկուղ տեղափոխելը և անիմաստ է և նաև վտանգավոր՝ վերջին հայտնի դեպքերը հաշվի առնելով: Ընդ որում մեկ անգամ 02.08.2017թ. ինձ արդեն անիմաստ տարել են դատարանի շենքի նկուղ և երկար ժամանակ պահել այնտեղ, որի ընթացքում շոգից քրտնելու պատճառով ստիպված եմ եղել մայկաս մի քանի անգամ հանել և չորացնել, հետո կրկին հագնել: Հետևաբար ինձ ուղղակի կալանավայրից առանց նիստին մասնակցելու հնարավորության նման անմարդկային պայմաններով տեղափոխելը համարում եմ ոչ միայն անհիմն գործողություն և անմարդկային վերաբերմունք այլ նաև արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Այդ իսկ պատճառով միջնորդում եմ, որ Դուք համապատասխան հրահանգներ ուղարկեք ՔԿՀ, որպեսզի ինձ իմ կամքին հակառակ չտեղափոխեն դատական նիստին՝ հետագա անախորժություններից խուսափելու համար: քաղբանտարկյալ Կարո  Եղնուկյան 03.08.2017թ. Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am