Տապակվել 42 և ավելի ջերմաստիճանի տա՞կ, թե՞ դադարեցնել աշխատանքները

«ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրեր առաջ զգուշացրեց, որ օդի առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-ին և 7-ին՝ հասնելով մինչև 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայ­րերում հնարավոր է նաև՝ 42 աստիճանի: Լեռնային գոտիներում և Լոռիում ջերմաստի­ճանը կլինի՝ 36, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, Մեղրիում, Ագարակում նույնպես հնարավոր է դիտվի 41-42 աստիճան տաքություն: Թե արդյոք այսպիսի ջեր­մաստիճանի տակ ժամանակը չէ, որ Հայաստանն անցնի արտակարգ ռեժիմի և դադա­րեցնի աշխատանքները՝ խնայելով աշխատուժին, մանավանդ որ նման համակարգ գոր­ծում էր նաև խորհրդային տարիներին, «Իրավունքը» հետաքրքրվեց Հայաստանի գոր­ծատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից:   Եթե համեմատում ենք խորհրդային տարիների հետ, պետք է նաև արձանագ­րենք, որ հիմա մոտեցումը մի քիչ ուրիշ է: Այն ժամա­նակ Խորհրդային Միու­թյունն էր պլանավորում ինչպես աշխատել, իսկ հի­մա շուկայական հարաբե­րություններն ու բիզնեսն է որոշում: Միևնույն ժամա­նակ, նշենք, որ ոչ մի արտադրամասում, ոչ մի աշխատասենյակում 42 աստիճան ջերմաս­տիճան չկա: Այսինքն՝ պետք է հաշվի առնենք, որ դրսում թեպետ ջերմությունը 42 աստիճան է, բայց շենքերում, օֆիսներում, արտադրամասերում հովացնող սարքերի շնորհիվ երբեք 42 աստիճան չի լինում: Դրա համար հիմնա­կանում աշխատանքները դադարեցնելու խնդիր չկա: Այս հարցը, թերևս, ավելի շատ վե­րաբերում է այն արտադրամասերին, որտեղ ջերմային պայմաններում մշակումներ են անում, բայց իրենք էլ ամառ-ձմեռ այդ պայմաններում աշխատում են ու դրա համար հա­վելյալ վճար են ստանում: -Բայց չէ՞ որ մինչև աշխատանքի վայր հասնելը, արդեն իսկ աշխատողը գտնվում է 42 աստիճան ջերմաստիճանի տակ... -Այդ տրամաբանությամբ՝ առաջին հեր­թին պետք է կանգնեցնենք տրանսպորտային միջոցների աշխատանքը: Թող մարդիկ միայն օգտվեն մետրոյից, որովհետև այնտեղ հով է, մնացած բոլոր տրանսպորտները, որոնք աշ­խատում են արևի տակ, հատկապես շոգ ժամերին պետք է չաշխատեն, որովհետև, օրինակ, Եվրոպայում, Վրաստանում և այլուր տրանսպորտում կա սառեցման համակարգ, իսկ Հայաստանում՝ ոչ: Մեզ մոտ գրեթե չկան ավտոբուսներ, երթուղային տաքսիներ, որոնք ունեն օդորակիչներ, անգամ սովորական տաք­սիներում միշտ չէ, որ լինում են: Այսինքն՝ այնտեղ ջեր­մաստիճանը հաստատ կարող է 40 էլ լինել, 42-ից ավել էլ լինել: Իսկ ուղևորը կարող է վատ զգալ, ճնշում ունենալ, գիտակցությունը կորցնել: Բայց, եկեք ընդունենք, որ մեր տնտեսությունը, մեր միջավայրը պատրաստ չէ դրան, և այս թեման կտրուկ շոշափելը այդ­քան էլ տեղին չէ: -Ամեն դեպքում, չե՞ կարծում, որ այս օրե­րին գոնե պետք է դադարեցվեն ճանապարհա­շինության վրա և, ընդհանրապես, շինարա­րությամբ զբաղվող ընկերությունների աշխա­տանքները: -Այս դեպքում, իհարկե, համաձայն եմ, որոնց համար պետք է բացառություն լինի, որովհետև նրանք աշխատում են հենց արևի տակ: Պատկերացրեք, որ արևի տակ պիկ ժամերին կլինի 50 և ավելի աստիճան ջեր­մություն: Դա շատ վտանգավոր է առողջու­թյանը, ուստի՝ գործատուները նրանց կամ պետք է հավելյալ վճարեն, կամ այդ ժամերին դադարեցնեն աշխատանքները, կամ էլ արևի տակ, ուղղակի, չաշխատեն: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am