Հայաստանը տեղեկատվական ոլորտում հենության առումով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում

Ամերիկայի Ձայն Հայաստանում բավականին բարձր է կեղծ, ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործումը՝ հայտնի որպես հենություն: BSA կազմակերպության տվյալներով, Հայաստանն այս ցուցանիշով գտնվում է երրորդ տեղում՝ զիջելով միայն Վենեսուելային և Զիմբաբվեին: Դրա մասին է նշում «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում: «Հայաստանում հենության ցուցանիշը բավականին բարձր է, կազմում է 86 տոկոս: Հայաստանից առաջ են միայն Վենեսուելան և Զիմբաբվեն ըստ անցած տարվա BSAկազմակերպության հրապարակած տվյալների»,- ասում է Լիանա Կորկոտյանը BSA կազմակերպության հետազոտությունը փաստում է, որ 2015 թվականին Հայաստանի համակարգիչներում ներբեռնված ծրագրերի 86 տոկոսը կեղծ է և ոչ արտոնագրված: Դրանց օգտագործումն ունի մի շարք բացասական հետևանքներ, որոնք մասնավորեցնում է «Microsoft»-ի գրասենյակի ղեկավարը: «Նախ, հենությունը լրջորեն ազդում է երկրի վարկանիշի վրա, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համատեքստում, քանի որ միշտ ուշադրություն են դարձնում հեղինակային իրավունքի պաշտպանության և հենության ցուցանիշներին, ինչպես նաև առաջացնում է տարբեր կիբերռիսկեր»,- նշում է «Microsoft»-ի հայաստանյան ներկայացուցիչը: Չնայած հենության բարձր ցուցանիշին, վերջին մոտ 10 տարիների ընթացքում հենության հետ կապված իրավիճակը մի փոքր բարելավվել է: Մասնավոր ու հասարակական հատվածների հետ մեկտեղ, հենության դեմ պայքարում անմասն չեն նաև Հայաստանի պետական կառույցները: «Սերտորեն համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ: Ընդգծեմ, որ նրանք էլ են գիտակցում այս խնդրի կարևորությունը: Անցած տարի կազմակերպեցինք մի քարոզարշավ հիմնականում միջին և խոշոր բիզնեսների շրջանակում՝ փորձելով խրախուսել արտոնագրված ծրագրերի սպասարկման օգտագործումը»,- հայտնում է Կորկոտյանը: Կեղծ և ոչ արտոնագրված ծրագրերի դեմ պայքարը շարունակվում է: Ընկերության ներկայացուցիչն ընդգծում է, թե որքան կարևոր է մեծացնել մարդկանց իրազեկումը և բացատրել, թե ինչու է վտանգավոր օգտագործել չարտոնագրված ծրագրերը: «Այս տարին ծրագրում ենք հանրային իրազեկման բարձրացումն այս առումով, ունենք մի շարք ծրագրեր, որպեսզի անհատները և օգտատերերը ևս գիտակցեն սրա կարևորությունը և սկսեն օգտվել արտոնագրված ծրագրային սպասարկումից, որը կնվազեցնի հենության ցուցանիշը»,- ասում է Կորկոտյանը: Տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում Հայաստանն առաջատար է ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործման ցուցանիշով: Տարածաշրջանի մի շարք երկրներ, ներառյալ Վրաստանն ու Ռուսաստանը զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշներն այս առումով: Հայաստանյան գրասենյակի տնօրենը կոչ է անում անցում կատարել արտոնագրված ծրագրերի, որով կապահովվի օգտատերերի այսօր այդքան արդիական դարձած կիբերանվտանգությունն ու կնվազի հենության ցուցանիշը Հայաստանում: BSA կազմակերպության անցած տարվա հետազոտության տվյալներով, 2015 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում ներբեռնված ծրագրերի 39 տոկոսը եղել է ոչ արտոնագրված: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ցուցանիշը կազմել է 58 տոկոս, որը զիջում է միայն Խաղաղօվկիանոսային ասիական տարածաշրջանի 61 տոկոս ցուցանիշին: Լավագույն արդյունքների առումով առաջին տեղում է Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքը 17 տոկոսով, որին հաջորդում է Արևմտյան Եվրոպան՝ 28 տոկոս ցուցանիշով:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am