«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներից փորձում է վստահեցնել, թե իր իշխանության օրոք որեւէ ընտրություն չի կեղծվել, ՔՊ շարքերում խոր անվտահություն կա ՔՊ վարչության առաջիկա ընտրությունների թափանցիկության հետ կապված։
Պատահական չէ, որ կուսակցականների պահանջով վարչությունը որոշում է ընդունել, որ ընտրություններին քվեախցիկը լինի մասնակի բաց, քվեախցիկի այնքան հատվածը փակ կլինի, որ չերեւա, թե ում են ընտրում, որպեսզի կուսակցականները տեսնեն քվեարկողի գործողությունները, եւ վերջինս ո՛չ քվեաթերթիկը լուսանկարելու, ո՛չ էլ այլ ապացույցներ հավաքելու ու հետագայում ոմանց «ատչյոտ» տալու շանս չունենա։
Չնայած շատերը կարծում են, որ զեղծարարներն անգամ այդպիսի պայմաններում իրենց գործը կտեսնեն, հակառակ դեպքում կհամաձայնեին այն պահանջին, որ քվեախցիկները թարս դնեն, այսինքն՝ ընտրողները մեջքով դեպի թեկնածուները կանգնեն, որպեսզի վերջիններս տեսնեն ընտրողների բոլոր գործողությունները։
Նշենք, որ ՔՊ վարչությունն ընտրվելու է կուսակցության սեպտեմբերի 18-ին հրավիրած համագումարի ժամանակ, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրի դահլիճում»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը