Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին
Թուրքիան շարունակում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին: Այս մասին գրում է haqqin.az-ը: Թուրքիայի Արտահանողների միության պաշտոնական կայքի տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Թուրքիան Ադրբեջանին 261 հազար դոլարի ռազմական եւ ավիացիոն նշանակության արտադրանք է մատակարարել: Türkiye İhracatçılar Meclisi – TiM-ի համաձայն՝ այս տարվա հունիսին էլ Ադրբեջանը 932 մլն դոլարի նման արտադրանք է ստացել:
